Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանական քարոզչությունն ամբողջությամբ ուղղված է ՀՀ ներքաղաքական խնդիրներին. մեդիափորձագետ

Այսօր Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական քարոզչությունն ամբողջությամբ ուղղված է դեպի Հայաստանի ներքաղաքական խնդիրները:

Ադրբեջանական քարոզչությունն ամբողջությամբ ուղղված է ՀՀ ներքաղաքական խնդիրներին. մեդիափորձագետ

Ադրբեջանական  քարոզչությունն ամբողջությամբ  ուղղված  է  ՀՀ  ներքաղաքական   խնդիրներին. մեդիափորձագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 19ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է    տեղեկատվական  տեխնոլոգիաների և  անվտանգության  հարցերով մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝  նշելով,  որ   Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական պայքարում  այսօր  հայկական  կողմի   տեղեկատվական  քարոզչության  իրականացումն  ավելի թույլ է:
«Մեր կողմից իրականացվող տեղեկատվական քարոզչությունը   կարելի  է  համարել   սառեցված:   Միայն  ՀՀ-ում  ներքաղաքական    հարցերի     հարթեցումից   հետո  կարելի  է տեղեկատվական  քարոզչության     մասով  լուծումներ  գտնել, քանի  որ  այն  մեդիադաշտում   բավականին  մեծ   ռեսուրսներ  է      պահանջում»,- մասնավորապես  ասել  է  Ս.  Մարտիրոսյանը:
Ըստ  փորձագետի՝   2009  թվականին Հայաստանում    ընդունված      տեղեկատվական  անվտանգության    հայեցակարգը  ևս   պետք  է    ամբողջովին     վերանայվի: Մտահոգիչ  է  նաև   հայկական   մեդիադաշտում  ֆեյք-օգտատերերի    առկայության   հարցը, որը      լուրջ   վտանգ  է  ներկայացնում    ապատեղեկատվության  տարածման    և  այլ    հարցերում:Տեղեկատվական դաշտը  շարունակ  փոփոխվում  է  և  պետք  է  կարողանալ   ժամանակին      համարժեք   ճիշտ   քայլեր    ձեռնարկել:2016  թվականի ապրիլյան  քառօրյա  պատերազմը  մեծ  ազդեցություն  է  ունեցել այդ  դաշտում  մի   շարք  հարցեր վերանայելու  ուղղությամբ: 
Ս.  Մարտիրոսյանի   խոսքով՝  տեղեկատվական  անվտանգության     դաշտի  զարգացումը  պահանջում  է   կոմպլեքս  լուծում՝  կրթական  համակարգի  վերանայման, լրագրողների  ուսուցման,   լսարանի  արդիական   ընկալման  և այլ  տարբեր  միջոցներով:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Search