Artsakhpress

Քաղաքական

«Արցախի հերոս» բարձրագույն կոչման մասին ԱՀ օրենքում Արթուր Թովմասյանը օրենսդրական փոփոխություն է նախաձեռնում

Արցախի Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, ԱԺ ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը պատրաստվում է հանդես գալ պատգամավորական նախաձեռնությամբ՝ փոփոխություն առաջարկելու «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման մասին ԱՀ օրենքում:

«Արցախի հերոս» բարձրագույն կոչման մասին ԱՀ օրենքում Արթուր Թովմասյանը օրենսդրական փոփոխություն է նախաձեռնում

«Արցախի հերոս» բարձրագույն կոչման մասին ԱՀ օրենքում Արթուր Թովմասյանը օրենսդրական փոփոխություն է նախաձեռնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թէ ինչն է դրդել նման որոշման և ինչ օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում Ա. Թովմասյանը նշեց, որ հարցն ավելի շատ բարոյական հարթությունում է: «Ինձ են դիմել բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում այդ կոչումը ստացած այս կամ այն անհատի ունեցած արժանիքների հանդեպ: Թե ինչքանով են նրանք իրավացի, դա է հանրային կարծիքը, և մենք պետք է ընդունելի որոշում կայացնենք: Այս ծանր պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա, քանի որ 90-ականներին, երբ ընդունվել է այդ օրենքը, ես էի ղեկավարում Խորհրդարանը»,- ասել է մեր զրուցակիցը՝ մանրամասնելով, որ առաջարկում է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչումը այսուհետ շնորհել միայն հետմահու:
 
Ա. Թովմասյանի խոսքով՝ այս առումով շատ լավ փորձ ունի Իսրայելը, որտեղ դեռևս 1948թ.-ին, երբ քննարկվում էր այդ օրինագիծը, վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը դեմ էր արտահայտվել՝ հիմնավորելով, որ երկիրը, որտեղ անկախության համար մղված պայքարում մասսայական հերոսություններ են կատարվել, որևէ մեկին պարգևատրելը անպատվություն կլինի նրա մարտական ընկերների նկատմամբ: Նրա կարծիքով՝ հերոս է ողջ Իսրայելի ժողովուրդը, և իշխանության մոտեցումը պետք է այդպիսին լինի: «Ես ևս կիսում եմ այդ հեղինակավոր տեսակետը և գտնում եմ, որ Արցախի հերոսի կոչմանն արժանի են ամբողջ Արցախի ժողովուրդը և մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր պատերազմի ամենածանր տարիներին գտնվել են Արցախում: Իհարկե, շարունակելով թեման՝ պետք է ասեմ, որ, չնայած վարչապետ Գուրիոնի պնդումներին, Իսրայելում, այնուամենայնիվ, օրենքն ընդունվել է, և 1949թ.-ին այդ կոչմանը արժանացել է 12 հոգի, որոնցից 4-ը՝ հետմահու: Այնուհետև 21 տարի ոչ ոքի այլևս այդ կոչումը չի տրվել, իսկ 1970թ.-ին օրենքը փոփոխության է ենթարկվել, ըստ որի վերացվել է «Իսրայելի հերոս» բարձրագույն կոչումը և փոխարենը առաջարկվել է «Հանուն հերոսության» մեդալը, որով բացի զինվորականներից, հավասարապես պարգևատրվում են նաև գիտության, կրթության, տնտեսության և այլ բնագավառներում հայրենիքին մեծ ծառայություններ մատուցած անձինք»,- ասել է Ա. Թովմասյանն՝ ընդգծելով, որ այս հարցում էական նշանակություն կունենան նաև հանրային քննարկումները:
 
Մեր այն հարցին, թե որն է մարդուն կենդանության օրոք հերոսի կոչմանն արժանացնելու մտավախությունը, Ա. Թովմասյանն ասաց, որ հերոսի կերպարը պետք է օրինակ լինի հանրության համար, իսկ կենդանի հերոսները մարդիկ են, ովքեր սխալներ գործելուց ապահովագրած չեն:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search