Artsakhpress

Մշակույթ

Աշխարհահռչակ երգիչ Արտո Թունջբոյաջյանը ելույթ կունենա Ստեփանակերտում

Աշխարհահռչակ «Armenian Navy Band» խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը հոկտեմբերի 7-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում:

Աշխարհահռչակ երգիչ Արտո Թունջբոյաջյանը ելույթ կունենա Ստեփանակերտում

Աշխարհահռչակ երգիչ Արտո Թունջբոյաջյանը ելույթ կունենա Ստեփանակերտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին «ARTSakh Fest» ժամանակակից արվեստի փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին ասել է հանրահայտ երգիչը՝ մանրամասնելով, որ փառատոնը նպատակ ունի վերականգնելու Ստեփանակերտի թատրոնի շենքը:
«Գաղափարը պետք է կյանքի կոչել և դարձնել շարունակական: Թատրոնի շենքը դեռևս կենդանի է և ասելիք ունի հասարակությանը: Ինձ համար կարևոր է մեկ գաղափարի շուրջ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող հայությանը համախմբելը»,- ասել է Ա. Թունջբոյաջյանը:
Ասուլիսին նախագծի հեղինակ,  արվեստի անկախ համադրող, Երևանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի ծրագրերի ղեկավար Աննա Կամայը նշել է, որ փառատոնի  նպատակը թատրոնի շենքի վերականգնման հարցը բարձրացնելն է ամբողջ աշխարհում և ժամանակակից արվեստի մեդիաների միջոցով խնդրի լուծումը գտնելը:
«Ստեփանակերտի սրտում գտնվող այս պատմական մշակութային կոթողը պետք է նոր շունչ ստանա, մենք էլ արվեստագետների օգնությամբ փորձելու ենք նոր կյանք տալ նախագծին: Այս ընթացքում վերականգնել ենք թատրոնի հարակից տարածքը, աստիճանները, բեմահարթակը, սալահատակը, շենքը մաքրվել և էլեկտրաֆիկացվել է:
Փառատոնը տևելու է 3 օր: Ծրագրի մեջ ներառվելու են հետազոտական ցուցահանդես, վավերագրական լուսանկարչություն, բացօդյա պերֆորմանսներ, ձայնային արվեստ (sound art), տեսանկար (video art) և ժամանակակից արվեստի այլ տեսակներ»,- ասել է Ա. Կամայը:
Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր Նազարեթ Կարոյանն էլ նշել է, որ փառատոնի շրջանակներում փորձելու են ցույց տալ արվեստի ամբողջականությունը՝ իբրև նոր հոգևոր էություն:
«Թատրոնը Ստեփանակերտի սիրտն է, և ստեփանակերտցիների միանալը նախագծին իրենց կոթողներին տեր կանգնելու իմաստն ունի: Իսկ մենք կփորձենք վառ պահել ստեղծագործականությունը խորհրդանշական արարքով՝ աշխատանքի ավարտին լուսավորելով շենքն արտաքնապես»,- ավելացրել է Ն. Կարոյանը:
Մամլո ասուլիսին ներկա հետազոտական ցուցահանդեսի համադրող էմմա Հարությունյանն էլ նշել է, որ ինքը փառատոնին ներկայացնելու է, թե ինչ կարևորություն է ունեցել թատրոնը ստեփանակերտցիների կյանքում:
 
«Վստահ եմ՝ Ստեփանակերտում ապրող յուրաքանչյուր քաղաքացի մեծ սիրով է հիշում թատրոնը: Կարծում եմ՝ եթե կա  թատրոն, ապա յուրաքանչյուրիս նպատակը պետք է լինի ստեղծել արվեստի այն մթնոլորտը, որը կգրավի մարդկանց, և այդ ամենով հանդերձ ամեն մեկը իր պարտքը կհամարի թատրոնի շենքի վերականգնման համար ներդրում անելը»,- ասել է Է. Հարությունյանը:
Մամուլի ասուլիսին նրանք պատասխանել են լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերի:
Նշենք, որ «ARTSakh Fest» ժամանակակից արվեստի փառատոնի պիլոտային թողարկման բացման արարողությունը կայանալու է այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին:
Հավելենք, որ փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարությունների, Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի և Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Search