Artsakhpress

Մշակույթ

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների և նրանց ընտանիքների համար անցած տարվա նոյեմբերին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հանդես եմ եկել մենահամերգով, որի ժամանակ էլ խոստացել էի ամեն տարի համերգային ծրագրերով լինել Հայաստանում և Արցախում:

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Արցախյան  ազատամարտում    զոհված  քաջորդիների   հարազատներին  այցելելը   յուրօրինակ  հոգու  պարտք եմ  համարում. Գևորգ  Չաքմանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ասել  է  Ստեփանակերտում  գտնվող  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ» և «Տարոն» աշուղական երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Գևորգ Չաքմանյանը՝ նշելով, որ ինքը,  հավատարիմ  իր խոստմանը,  այս  տարվա  հոկտեմբերի  14-ին  մենահամերգով կրկին  հանդես  է եկել  Երևանում:
«Մինչ  Հայաստան  գալս  եմ  մտադրվել, որ   այս  անգամ անպայման  պիտի  այցելեմ  նաև Արցախ  և  Ստեփանակերտում  հոկտեմբերի  20-ին  հանդես  գամ  համերգով: 2010 թվականին, երբ   ես  տեղափոխվել եմ  Լոս  Անջելես, այնտեղ  հիմնել  եմ  «Տարոն»  և  «Կանթեղ»  աշուղական   երգչախմբերը: Վաղը՝  համերգի  ժամանակ, ինձ  հետ  հանդես  կգան «Կանթեղ»  մանկական երգչախմբի  անդամ  Սարգիս  Թամազյանը  և «Տարոն»   մեծահասակաների  երգչախմբի  ներկայացուցիչ   Էդիկ  Օհանյանը: Համերգի  ժամանակ   առաջին  անգամ   երգելու  եմ  Գուսան Աշոտի  «Ղարաբաղի գարունը»  երգը: Շատ   տարիներ  առաջ  եղել  եմ Արցախում, սակայն ոչինչ   չէի  հասցրել  տեսնել: Այս  անգամ  մեծ  ցանկություն  և  հույս    ունեմ, որ կհասցնեմ լիարժեք  վայելել  Արցախը, լինել պատմամշակութային  վայրերում: Առայժմ  հասցրել  եմ  տեսնել  և  լուսանկարվել   միայն  Արցախի   խորհրդանիշ  հանդիսացող  «Մենք  ենք  մեր  սարերը»  հուշարձանի  մոտ: Այցիս   ընթացքում, եթե  հնարավորություն   ընձեռվի,    համերգային   ծրագրով  անպայման  լինելու  եմ նաև  զորամասերում»,-ավելացրել  է Գ. Չաքմանյանը՝  տեղեկացնելով, որ  Լոս  Անջելեսում  ինքն  արդեն  6 տարի է, ինչ    հիմնել  է  նաև  իր  հեղինակային  «Կանթեղ»    մշակութային  հեռուստաժամը:
Թե  ինչո՞ւ  է  որոշել, որ   իր  համերգը  նվիրի   արցախյան  ազտամարտում զոհվածների   հիշատակին, մեր  զրուցակիցն  ասել է, որ   ինքն   զգացել է  այդ  կորստի   ցավը, երբ  իր  19  տարեկան  հարազատ եղբայրը  1993  թվականին  զոհվել  է   պատերազմում: Այդ  օրվանից  սկսած   Գ.  Չաքմանայանը   զոհված քաջորդիների  ընտանիքներին   և  առհասարակ  զինվորներին  այցելելը   յուրօրինակ  հոգու  պարտք  է համարում:
Անդրադառնալով  իր  ստեղագործական  կարիերային՝ երգիչն  ավելացրել է. «Ես երգել   սկսել  եմ  14  տարեկանից:  2017  թվականին  Երևանում  տոնել  եմ  իմ     բեմական  գործունեության 25-ամյակը: Իմ  ուսուցիչները  եղել են հայ   ժողովրդական  երգի  ռահվիրաններ   Օֆելյա   Համբարձումյանը  և  Ռուբեն  Մաթևոսյանը: Ես  ինձ  չեմ  պատկերացնում առանց  երգի:    ԱՄՆ-ում,  երբ   համերգներ  եմ  կազմակերպում, հանդիսատեսների  շարքերում  բազմաթիվ  օտարազգի  քաղաքացիներ էլ  են  լինում, ովքեր     մեծ  սիրով  ու   ոգևորությամբ  են  լսում  և  ձայնակցում  հայկական աշուղական  երգերը: Մենք  պետք  է  ամենուր  տարածենք  և  հարատև  պահենք  հայկական  ժողովրդական  և    աշուղական  երգերը»:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում

Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը

Արցախում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար կազմակերպվել է միջոցառում

Ստեփանակերտում խոշոր մարզահամալիր կկառուցվի. Արայիկ Հարությունյանը բարեգործական նոր ծրագրերի մասին է հայտարարել

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

«Արցախ ՀԷԿ» ընկերությունն ամփոփել է 11-ամյա գործունեության արդյունքները. նշվել է նոր նախագծերի մասին

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն

Search