Artsakhpress

Սփյուռք

Դուդուկի, «Դլե յաման»-ի և Կոմիաստի հնչյունների ներքո Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել Արա Գյուլերին

Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին, ով կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում:

Դուդուկի, «Դլե յաման»-ի և Կոմիաստի հնչյունների ներքո Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել Արա Գյուլերին

Դուդուկի, «Դլե յաման»-ի և Կոմիաստի հնչյունների ներքո Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել Արա Գյուլերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես փոխանցում է  «Ակօս» պարբերականը, Գյուլերի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում:

Գյուլերի դին եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի, «Դլե յաման»-ի և Կոմիաստի հնչյունների ներքո՝ ծածկված թուրքական դրոշով: Պոլսահայ լուսանկարիչը հուղարկավորվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:

Գյուլերի հուղարկավորությանը ներկա են գտնվել հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, մտավորականներ, երկրպագուներ ու լրատվամիջոցների հարյուրավոր ներկայացուցիչներ:
«Ստամբուլի աչք» անունով հայտնի հայազգի լեգենդար լուսանկարչի  մահվան պատճառն էր սրտի անբավարարությունը:

Պոլսահայ լուսանկարչի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ տասնամյակներ շարունակ Գյուլերի  խորաթափանց աչքը տեսել և արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարհային լուսանկարչական արվեստը։
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական հեռագրում նշել է, որ նա կշարունակի ապրել իր թողած ստեղծագործություններով և հավելել, որ Գյուլերն «իր օբյեկտիվով պատմությունն է գրել»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում

Առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Search