Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին:

Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սաադ Հարիրիին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար. «Սա իմ առաջին այցելությունն է եղբայրական Լիբանան՝ հնագույն քաղաքա­կրթու­թյունների պատմությամբ լի մի երկիր: Վստահ եմ, որ այս այցը լավագույնս կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ քննարկմանը: Անշուշտ, մեր երկրների միջև կապերի խորացման և ամրապնդման գործում իր զգալի ներդրումն է ունեցել նաև Ձեր հայրը՝ երջանկահիշատակ Ռաֆիկ Հարիրին, ով Հայաստանի մեծ բարեկամն էր»:
Սաադ Հարիրին նշել է, որ Լիբանանը բարձր է գնահատում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը և շահագրգռված է դրա հետագա ամրապնդմամբ: Նա կարևորել է լիբանանահայ համայնքի դերակատարումը Լիբանանի զարգացման, ինչպես նաև հայ-լիբանանյան կապերի խորացման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների ներքաղաքական ընթացիկ իրավիճակի շուրջ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական գործընթացներին, ներկայացրել դրանց արդյունքում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ներկայիս գործընթացները և սպասվող զարգացումները:          
Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և պետք է ակտիվ աշխատել տնտեսական բաղադրիչը ևս այդ նշաձողին հասցնելու ուղղությամբ: Այս առումով զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության աշխուժացումը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման, ներդրումների պաշտպանության պետական երաշխիքների ապահովման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և առաջարկել է կազմակերպել լիբանանյան գործարար շրջանակների այց Հայաստան` պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով:
Կողմերը քննարկել են գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընթացքից, որի դրական տեմպին նպաստել է նաև երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցությունը: Նիկոլ Փաշինյանը ողջունել և կարևորել է լիբանանյան ընկերությունների հետաքրքրվածությունը Հայաստանում ներդրումներ կատարելու և Հայաստանի միջոցով երրորդ շուկաներ մուտք գործելու հարցում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային կառույցներում հայ-լիբանանյան արդյունավետ համագործակցության, տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում

Առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Search