Artsakhpress

Միջազգային

Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ՄՓՀՀ ոչնչացման նոր պայմանագրի կնքումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել ՌԴ-ի հետ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից Վաշինգթոնի դուրս գալուց հետո Ռուսաստանի եւ Չինաստանի հետ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին նոր համաձայնագրի կնքումը:

Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ՄՓՀՀ ոչնչացման նոր պայմանագրի կնքումը

Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ՄՓՀՀ ոչնչացման նոր պայմանագրի կնքումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա այս մասին շաբաթ ասել է Նեւադա նահանգում իր կողմնակիցների առջեւ ելույթից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս, հայտնում է  News. am-ը:
«Մենք ստիպված ենք այդպիսի սպառազինություն մշակել (միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ) այնքան ժամանակ, մինչեւ Ռուսաստանը չգա մեզ մոտ, մինչեւ Չինաստանը չգա մեզ մոտ, մինչեւ նրանք բոլորը չգան ու ասեն մեզ. «Եկեք իսկապես խելքի գանք, եւ մեզանից ոչ մեկը այդ սպառազինությունները չի մշակի,- ասել է Թրամփը: - Բայց եթե դա անում է Ռուսաստանը, անում է Չինաստանը, իսկ մենք հետեւում ենք ՄՓՀՀՊ-ին, դա անընդունել է»:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «երկար տարիներ շարունակ» խախտել է պայմանագիրը: «Մենք չենք պատրաստվում նրանց (Ռուսաստանին) թույլ տալ խախտել միջուկային համաձայնագիրը (ՄՓՀՀՊ): Մենք միակն ենք, որ մնում ենք պայմանագրի մեջ եւ կատարում ենք այն: Բայց Ռուսաստանը, ցավոք, դրան չի հետեւում»,- հավելել է Թրամփը՝ նշելով, որ ԱՄՆ ռազմական բյուջեն «ահռելի գումար» է կազմում՝ մի քանի հարյուր միլիարդ դոլար:
«Ռուսաստանը չի հետեւում համաձայնագրին: Մենք պատրաստվում ենք այն լուծարել: Այնուհետեւ պատրաստվում ենք սպառազինություն (միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ) մշակել, եթե նրանք (Ռուսաստանը) խելքի չգան, եթե մյուսները խելքի չգան եւ չասեն՝ եկեք չմշակենք այդ սարսափելի միջուկային սպառազինությունը»,- կրկնել է ԱՄՆ նախագահը՝ ի պատասխան լրատվամիջոցների ճշտող հարցին: Նա հավելել է, որ այդ դեպքում «չափազանց ուրախ» կլիներ:
«Քանի դեռ ինչ-որ մեկն այդ համաձայնագիրը խախտում է, մենք չենք լինի միակը, որը հետեւում է դրան: Կարծում եմ՝ դա հասկանում եք»,- եզրափակել է Սպիտակ տան տերը ԱՄՆ-ն պայմանագրի խախտման համար Ռուսաստանին առաջին անգամ մեղադրել է 2014 թվականին: Այնուհետեւ Վաշինգթոնը բազմիցս կրկնել է դա, ինչին Մոսկվան կտրականապես համաձայն չէր՝ հակադարձ պահանջներ ներկայացնելով ԱՄՆ-ին:
ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 1987 թվականի դեկտեմբերի 8-ին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search