Artsakhpress

Տնտեսական

Արա Աբրահամյանի հավաստմամբ`«Եվրասիական շաբաթ»-ը ակտիվ շփումների հրաշալի հարթակ է

Եվրասիական շաբաթ» համաժողովն ակտիվ շփումների հրաշալի հնարավորություն է ընձեռում:

Արա Աբրահամյանի հավաստմամբ`«Եվրասիական շաբաթ»-ը ակտիվ շփումների հրաշալի հարթակ է

Արա Աբրահամյանի հավաստմամբ`«Եվրասիական շաբաթ»-ը ակտիվ շփումների հրաշալի հարթակ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա խոսքով` համաժողովը հնարավորություն է ընձեռում շփումների ունենալ, օրինակ,  ներկայացված  խոշորագույն ընկերություններից մեկի`«Ռոստեխ»-ի հետ, որտեղ  միլիոնից ավելի աշխատակիցներ կան: «Ֆորումը հնարավորություն է տալիս նրանց հետ ուղիղ երկխոսության մտնել,   ինչի համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները»,-նշեց նա:
Արա Աբրահամյանը նշեց, որ  Երևանում գործող գրասենյակ ունեն, որտեղ  պատրաստ է ցանկացած պահի ընդունել բիզնեսի ներկայացուցիչներին: «Բացի այդ՝ այս տարիների ընթացքում մենք բազմաթիվ այլ ծրագրեր ենք իրականացրել, կազմակերպել հանդիպումներ տարբեր կազմակերպությունների, նախարարությունների, գերատեսչությունների հետ, ինչը հնարավորություն է ստեղծել շփումներ ու ծանոթություններ հաստատել ոչ միայն ԵԱՏՄ անդամ, այլ նաև այլ երկրների հետ: Օրինակ, համագործակցում ենք չինական մի ֆոնդի հետ, որի բյուջեն ավելի քան 70 մլրդ եվրո է»,- մանրամասնեց Աբրահամյանն՝ ընդգծելով, որ հնարավորությունները մեծ են, ուղղակի պետք է առավել քան ակտիվ լինել:
Նա ընդգծեց, որ ֆորումը պետք է մեծ տեղ զբաղեցնի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի բիզնես կյանքում:
«Որպես հայ՝ ես ձեզ հավաստիացնում եմ, որ պետք է ավելի հաճախ համագործակցել, կազմակերպված լինել գործողություններում` զգալու համար  աշխատանքի արդյունավետությունը»,-հավելեց Ռուսաստանի հայերի միության նախագահը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search