ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում տեղի ունեցած Փարիզի խաղաղության համաժողովին համաշխարհային առաջնորդների ու ղեկավարների հետ հանդիպման արդյունքում հաջողվել է շատ բանի հասնել:
«Հաջողվեց շատ բանի հասնել». Թրամփը մեկնաբանել է Փարիզում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումը
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում մեծ շուքով նշվել է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը: Դրան նվիրված տոնակատարությունների շրջանակում անցկացված Փարիզի խաղաղության համաժողովին մասնակցելու համար հավաքվել են տասնյակ երկրների առաջնորդներ և ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Միջոցառումներ են տեղի ունեցել Հաղթական կամարի մոտ և այլ հիշարժան վայրերում: Այս մասին գրում է tert.am-ը: