Հրդեհ է բռնկվել Բաքվի Խազարի շրջանի Շուվելյան բնակավայրի տարածքում գտնվող «Շիմալ» էլեկտրակայանի պահեստային տրանսֆորմատորում:
Բաքվի էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, դեպքի վայրում աշխատում են հրշեջ մարտական հաշվարկները: Օպերատիվ միջոցառումների արդյունքում հրդեհն արդեն մարվել է: Դեպքի վայր է մեկնել երկրի արտակարգ իրավիճակների հարցերով նախարարը:
Ադրբեջանի ԱԻՆ հաղորդմամբ՝ ներկա պահին վերացվում են հրդեհի հետևանքները: Նշվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ միջադեի հետևանքով չեն լինի, այս մասին գրում է tert.am-ը: