Artsakhpress

Սփյուռք

Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում բանտային բարեփոխումներին նվիրված գագաթնաժողովի ժամանակ

Լոս Անջելեսում Քիմ Քարդաշյանը մասնակցել է Variety Criminal Justice Reform Summit գագաթնաժողովին:

Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում բանտային բարեփոխումներին նվիրված գագաթնաժողովի ժամանակ

Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում բանտային բարեփոխումներին նվիրված գագաթնաժողովի ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Variety պարբերականը գագաթնաժողով է կազմակերպել, որի ժամանակ ելույթ ունեցողների թվում է եղել նաեւ 38-ամյա հայուհին, հայտնում է News.am-ը:
Ի դեպ, Քիմը գագաթնաժողովում կրկին հանդիպել է Էլիս Մերի Ջոնսոնին՝ կին, ում ազատվելուն The Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը բոլորովին վերջերս էր հասել: Կինն ազատազրկված էր թմրանյութերի թրաֆիքի համար, եւ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ Քիմի հանդիպումից հետո համաներվել էր:
Քիմը, Էլիսը եւ CNN-ի լրագրող, փաստաբան, մի քանի հասարակական կազմակերպությունների համահիմնադիր Վան Ջոնսը
Հայուհին սկսել է համագործակցել Cut50 կազմակերպության հետ, որի համահիմնադիրն է Ջոնսը. սա բապտիստական կազմակերպություն է, որը բանտարկյալներով է զբաղվում ԱՄՆ բոլոր 50 նահանգներում: Կազմակերպությունն աշխատում է Ջարեդ Քուշների հետ եւ հույս ունի Սպիտակ տան ուշադրությունը գրավել բանտերի խնդրի վրա ու պնդել երկրում բանտային լուրջ բարեփոխումների անցկացումը:
Քիմն իր ելույթում նշել է ԱՄՆ-ում բանտային բարեփոխումների արագ անցկացման անհրաժեշտության եւ այն մասին, որ քաղաքական գործիչների կողմից խնդրի հանդեպ բավարար լուրջ ուշադրություն չկա:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search