Artsakhpress

Հասարակական

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 1738 ծնունդ

2018 թվականի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ծնունդների թիվը կազմել է 1738, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,1%-ով:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 1738 ծնունդ

Հունվար-սեպտեմբեր  ամիսներին  Արցախում   գրանցվել  է  1738  ծնունդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, այսօր  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  ԱՀ  ազգային  վիճակագրական  ծառայության  նախագահ   Մանուշ  Մինասյանը:
Ըստ   նրա՝   բազմապտուղ  ծնունդների  թիվն  ընթացիկ  տարվա  հունվար-սեպտեմբերին   կազմել  է  34 (բոլորն  էլ  զույգ)` նախորդ տարվա 46-ի փոխարեն:
«Ըստ  դիտարկման՝ այս  տարվա  ծնված աղջիկ  երեխաների ամենատարածված  անուններն  են  Անի, Մարիա, Նարե և Մանե,   իսկ տղաներինը՝  Դավիթ, Տիգրան, Հայկ և Դանիել»,-նշել  է  Մ.  Մինասյանը:
Ոլորտի  պատասխանատուի  խոսքով՝ այս  տարվա   հունվար-սեպտեմբեր  ամիսներին հանրապետությունում  մահացածների թիվը   կազմել  է   897 մարդ, որն  էլ  նախորդ  տարվա  նույն  ժամանակահատվածի  համեմատ  նվազել է   0.3 %-ով: Հանրապետությունում հաշվետու ժամանակաշրջանում ծնվածների 43.6 %-ը և մահացածների 39.6%-ը բաժին են ընկնում  մայրաքաղաքին:
«Ըստ հիվանդության դասերի դիտարկման՝ մահացածության պատճառական կառուցվածքի բարձր տեսակարար կշիռներ ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդությունները 69.8%-ով և նորագոյացությունները 15.3%-ով: Ըստ տարիքային խմբերի մահացածների դիտարկման՝ ինչև 70 տարեկան մահացածները կազմել են ընդհանուրի 30.4 %-ը,  70-ից բարձր տարեկանները` 69.6%-ը: Հաշվետու ժամանակաշրջանում մայրական մահացության դեպք հանրապետությունում չի գրանցվել: Մեռելածինների թիվը ընթացիկ տարվա 9 ամիսներին կազմել է 8 երեխա` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը պահպանվել է: Մանկամահացությունը (մինչև 1 տարեկան մահացած երեխաների թիվը 1000 կենդանածնի հաշվով) 2018 թվականի  հունվար-սեպտեմբերին կազմել է 9 դեպք, նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի 12-ի  դիմաց: Իսկ  երեխաների մահացությունը (մինչև 5 տարեկան մահացած երեխաների թիվը 1000 կենդանածնի հաշվով)` եղել  է  11 դեպք՝  նախորդ տարվա15-ի  դիմաց»,- մանրամասնել  է   Մ. Մինասյանը:   

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search