Artsakhpress

Տնտեսական

ԱՀ 2019թ.-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացվել է Խորհրդարանին

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Խորհրդարանում տեղի է ունեցել ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում մեկնարկել են «ԱՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները:

ԱՀ 2019թ.-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացվել է Խորհրդարանին

ԱՀ 2019թ.-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացվել է Խորհրդարանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ ԱՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 81-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հանրապետության Նախագահը պետական բյուջեի նախագիծը կանոնակարգով և «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով Խորհրդարանի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսելուց առնվազն 45 օր առաջ, որն էլ Ազգային ժողով էր ուղարկվել նոյեմբերի 15-ին:
Այնուհետև ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը խորհրդարանականների ուշադրությանն է ներկայացրել է նախագծով նախանշված հիմնական ցուցանիշները՝ ընդգծելով, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվել է` հաշվի առնելով ԱՀ Նախագահի 2017-2020 թթ. ծրագրի նպատակադրումները: Դրանք, ըստ Ա. Հարությունյանի, միտված են ինչպես կայուն տնտեսական աճի ապահովմանը, այնպես էլ տնտեսության գերակա ոլորտների զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը:
«Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2019 թ.-ի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են եկամուտների գծով 112 մլրդ 340.9 մլն դրամ, ծախսերի գծով՝ 110 մլրդ 987.7 մլն դրամ, դրա արդյունքում պրոֆիցիտը կկազմի` 1 մլրդ 353.2 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը: Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 54,7 մլրդ. դրամի չափով, որը 2018 թ.-ի համար պլանավորված եկամուտների նկատմամբ ավել է 1.7 մլրդ դրամով կամ 3.2 %-ով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 54,2 մլրդ դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից ավել շուրջ 2.8 %-ով, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 16.4 %»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալների, կազմի ու կառուցվածքի ձևավորման ժամանակ առաջնորդվել են բյուջետային նորմատիվների և ծախսային ուղենիշերի, ինչպես նաև ֆինանսական կարգապահության կանոնների խիստ պահպանման սկզբունքով, որն իր հերթին կանխատեսվել է տնտեսության զարգացման տեմպերի ապահովմանն ուղղված:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search