Artsakhpress

Հասարակական

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կունենա նոր պայմաններ. կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ուսանողների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կունենա նոր պայմաններ. կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կունենա նոր պայմաններ. կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանն ուսանողներն անդրադարձել են դասավանդման մեթոդների փոփոխությանը, դասախոսների տարիքային սահմանափակմանն ու վերապատրաստմանը, տարբեր մշակութային միջոցառումներին լավ սովորող ուսանողների ակտիվությանն ու սպորտդահլիճի բացակայությանը վերաբերող հարցերին:          Ի պատասխան ներկայացված հարցերի՝ քննարկմանը ներկա բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանն ասել է, որ նախ և առաջ պետք է փոխվի ուսուցման ձևաչափը:
«Պետք է կազմակերպել արտաժամյա լսումներ, կլոր սեղաններ, քննարկումներ: Դասախոսի դերը ուսանողի կայացման գործում պետք է արժևորվի նրա տարիների փորձով, վաստակով, անցած ճանապարհով, որոնք յուրաքանչյուր երիտասարդի մոտ սովորելու ցանկություն կառաջացնեն: Ուսանողների հետ պետք է տարվի հոգեբանական աշխատանք՝ անհատի մեջ բարձրացնելով եսը: Բայց այս բոլոր խնդիրներից զատ, ներկայումս մենք կանգնած ենք մարդկության առջև ծառացած կարևոր մարտահրավերների առաջ:
Այսօր ամեն ինչ անցնում է ավտոմատացման, և ներկա ժամանակներում ուսանողը պետք է հաշվի առնի, որ 20 տարի հետո բոլոր համակարգերն աշխատելու են այդ ռեժիմով: Ուսանողներին օգնելու հարցում պատրաստ ենք ցանկացած աջակցության: Արդեն հունվարից սկսելու ենք գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- նշել է Ա. Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ Սարուշենում տեղակայված «Տոհմային կայան»-ում այս տարի կիրականացվի նախագիծ, ըստ որի կստեղծվեն արդի չափանիշներին համապատասխան պայմաններ, որպեսզի ուսանողները կարողանան փորձուսուցում անցնել:
Բացի դրանից, համալսարանի գյուղատնտեսական բաժնի ուսանողներին կհատկացվի մասնագիտացված շրջիկ մեքենա, որը հնարավորություն կտա այցելել դաշտեր և տեղում ծանոթանալ կատարվող աշխատանքներին՝ այդ կերպ արտադրական փորձուսուցումը իրականացնելով ավելի արդյունավետորեն:
Քննարկմանը ներկա ՇՏՀ դասախոս Կարեն Ներսիսյանն ասել է, որ ուսանողների կողմից բարձրացված խնդիրները երկկողմանի են՝ կախված ինչպես դասախոսներից, այնպես էլ սովորողներից:
«Ուսանողը սովորելու համար պետք է ունենա մոտիվացիա և պատկերացնի իր տեղը աշխատաշուկայում: Այսօրվա դասախոսը չպետք է կարդա դասախոսությունը կամ էլ թելադրի այն: Պետք է սովորեցնել՝ ինչպես սովորել: Սա շատ կարևոր է, քանի որ ուսանողների համար այսօր հասանելի է համացանցը, և իրենք ևս կարող են գտնել այդ դասախոսությունները: Ինչ վերաբերում է դասախոսների որակի  հարցին, կարծում եմ, եթե տարեվերջին անցկացվի սոցհարցում և դրա հիման վրա կատարվի դասաբաշխում, ավելի ճիշտ մոտեցում կլինի: Շուշիի տեխնոլոգիական համալսարանն այն պրոյեկտն է, որ միտված է դեպի ապագան: Անցած երկու տարիների ընթացքում հաստատությունն ապացուցել է, որ կան որոշակի նվաճումներ, և այստեղ մեծ է ուսանողների ձգտումը»,- ավելացրել է Կ. Ներսիսյանը:
ՇՏՀ դասախոս Գագիկ Բաղունցն էլ ողջունել է նման ձևաչափով հանդիպումները՝ ընդգծելով, որ համալսարանի կայացման, զարգացման խնդիրն անհնար է լուծել, եթե չլինի թիմի միասնական ընկալում:
«Պետք է դնել հստակ խնդիր, թե ինչի ենք մենք ձգտում, և ունենալ նպատակ, այն է՝ պատրաստել մասնագետներ Արցախի համար: Այս հարցում հիմնական բեռն ընկած է ուսանողների վրա: Խնդիրը ոչ միայն ուսանողների, այլև մեր բոլոր դասախոսների ուշադրության կենտրոնում պետք է լինի»,- նշել է Գ. Բաղունցը:
Իսկ ՇՏՀ դասախոս Արտակ Ղուլյանը նշել է, որ ներկայացված խնդիրները ոչ միայն Արցախի, այլև հետխորհրդային բոլոր երկրների  համար են արդիական:
«Պետք է հստակեցնել մեր առջև դրված խնդիրները, և կրթությունը դարձնել անկյունաքար տնտեսության մեջ: Եվ դա կդառնա հեռանկարային ծրագիր»,- ասել է Ա. Ղուլյանը:
Կլոր սեղան-քննարկմանն ուսանողներն անդրադարձել են նաև մի շարք այլ հարցերի, հանդես եկել նոր առաջարկներով և ցանկություն հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները լինեն շարունակական:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search