Artsakhpress

Հասարակական

Արցախի ՄԻՊ-ի կողմից ամփոփվել են «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով մրցույթի արդյունքները

Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում այսօր ամփոփվել են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) կողմից հայտարարված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները՝ նվիրված ԱՀ Սահմանադրության 12-րդ և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-րդ տարեդարձներին:

Արցախի ՄԻՊ-ի կողմից ամփոփվել են «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով մրցույթի արդյունքները

Արցախի ՄԻՊ-ի կողմից ամփոփվել են  «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով մրցույթի  արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցույթն անց  է կացվել  «Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ջուտիթ և Վիկտոր Սարյանների հովանավորությամբ, որոնք լուսանկարների և տեսանյութերի առանձին անվանակարգերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներին հատկացրել  են 150.000-ական ՀՀ դրամ, երկրորդին՝ 100.000-ական, իսկ երրորդին՝ 50.000-ական:
Մի  խումբ  մասնակիցներ  էլ ՄԻՊ-ի  կողմից   արժանացել  են   հատուկ  մրցանակների  և  պատվոգրերի:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել   ԱՀ  մարդու  իրավունքների   պաշտպան    Արտակ  Բեգլարյանը: 
Նա  ասել է, որ մրցույթի   գլխավոր  նպատակն  այն  է, որ  հասարակության մեջ  բարձրացվի իրավագիտակցության  մակարդակը:
«Կարծում  եմ՝  մեզ  որոշ   չափով    հաջողվել  է այն  իրականացնել, քանի որ  առիթ  ենք  տվել  դպրոցականներին  մտածել  մարդու  իրավունքների մասին, և  այն    ներկայացնել  իրենց  ընկալումներով  ու  մոտեցումներով: Մրցույթի     համար  նախատեսված  էր   16   օր, որն,  ըստ  իս,   քիչ   ժամանակ  է  որակյալ տեսանյութեր  կամ  լուսանկարներ  ստանալու համար:  Բայց  մեզ  հաջողվել  է   այս  կարճ ժամանակահատվածում  ունենալ 44  լուսանկար  և  11  տեսանյութ: Ուրախ  եմ, որ  ունեցել  ենք   հիանալի աշխատանքներ: Հաջորդ   մրցույթին երեխաներին  աշխատելու  համար ավելի    երկար   ժամանակ  կտրամադրենք: Կարևորն  այն  էր, որ երեխաներն  ազատ  ստեղծագործելու  իրավունք  ունեին: Նրանք  իրենց  աշխատանքներում   հիմնականում  ներկայացրել  են  մարդկանց ապրելու    և  խաղաղության  իրավունքների  մասին: Արդյունքներից տեսանելի  է, որ  երեխաներն   աշխատանքներն  իրականացնելու  ժամանակ  ուղղորդվել   են  իրենց ծնողների   և ուսուցիչների  կողմից:  Ընդհանուր  առմամբ,  մրցույթի  արդյունքները  գոհացուցիչ  են»,-նշել  է  Ա.  Բեգլարյանը: 
ԱՀ  մարդու  իրավունքների  երկրորդ  պաշտպան    Ռուբեն  Մելիքյանն  էլ  ասել  է, որ նախորդ   տարի  իր  ղեկավարած  կառույցի  կողմից   դպրոցականների  միջև   հայտարարվել  էր   շարադրությունների  մրցույթ, իսկ   այս  տարի  Արտակ  Բեգլարյանն  ստեղծագործական  նոր  մոտեցում  է    առաջարկել   աշակերտներին՝  կազմակերպելով  լուսանկարների  և սեսանյութերի  մրցույթ:
Նա  շնորհավորել  է  70  տարի  առաջ   ընդունված մարդու  իրավունքների  համընդհանուր  և   27  տարի  առաջ  ԱՀ  անկախության  հռչակագրերի, ինչպես  նաև  12  տարի  առաջ  համաժողովրդական  հանրաքվեի   միջոցով  ընդունված Սահմանդրության  տոների  առթիվ:  Այս  երեք  կարևոր փաստաթղթերն էլ  ազատության  և    մարդու    իրավունքների  մասին  են. դրանց   էր    նպատակաուղղված   նաև  այս   մրցույթը:
ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը  ևս  կարևորել  է  աշակերտության   շրջանում   հայտարարված    մրցույթը: ՄԻՊ-ի   կողմից  հայտարարված  մրցույթը    հնարավորություն  է  ընձեռել, որ Արցախի  բոլոր   շրջանների   դպրոցականներն   մարդու  իրավունքների   վերաբերյալ արտահայտեն  իրենց կարծիքներն  ու  պատկերացումները:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանն  էլ  շնորհավորելով  մրցույթի  մասնակիցներին՝  ասել է,  որ  ԱՀ-ն   մերօրյա  սերունդը   նպատակասլաց  է, տաղանդաշատ,  ունի     մեծ   կամք, ովքեր    երկիրը  միմիայն   զարգացման  կտանեն:
Մրցույթի  արդյունքներով   լուսանկարի  հաղթող  է  ճանաչվել   Ստեփանակերտի   Վիտալի  Ջհանգիրյանի  անվան  ավագ   դպրոցի   12-րդ  դասարանի աշակերտուհի   Սոֆի  Աբրահամյանը, իսկ տեսանյութի  հաղթողը  Քաշաթաղի   շրջանի  Բազմատուսի դպրոցի  11-րդ  դասարանի աշակերտուհի   Քրիստինե  Հարությունյանն  է:
Միջոցառմանը  երաժշտական  կատարումներով  հանդես  են  եկել  Սայաթ-Նովայի  անվան  երաժշտական  քոլեջի   սաները:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search