Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դեկտեմբերի 11-ին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումից հետո երկրից նավթի արտահանման հետ կապված իրադրությունը բարելավվել Է:
Ռոուհանին գնահատել Է ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո նավթի արտահանման հետ կապված իրադրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիկացիների նպատակը մեր արտահանման դադարեցումն Էր, եւ ես ցանկանում եմ պարզորոշ ասել ժողովրդին, որ մեր նավթի արտահանումը նոյեմբերի 4-ից հետո (իրանական նավթի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո) զգալիորեն ավելի լավ Է , քան մինչեւ նոյեմբերի 4-ը»,- հայտնել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: