Նյու Յորքի բնակիչները նկարահանել են երկնքում գերձայնային արագությամբ թռնող տարօրինակ մի օբյեկտ: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է այդ սև օբյեկտն անցնում ամպերի միջով:
Նյու Յորքի բնակիչների նկարահանած տեսանյութն ապացուցում է այլմոլորակայինների գոյությունը (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաշվի առնելով նրա ձևն ու գույնը՝ փորձագետները բացառել են ուղևորատար ինքնաթիռի վարկածը: Բացի այդ, տեսանյութի դանդաղեցված տարբերակում ինքնաթիռի թև չի երևում, հայտնում է tert.am-ը:
Մասնագետները վստահ բացառել են նաև վարկածը, որ երկնքում երևացող օբյեկտը թռչուն է կամ անօդաչու թռնող սարք: Նրանց կարծիքով՝ թռչնի համար այն շատ բարձր է թռնում, իսկ անօդաչուի համար՝ շատ մեծ է: