Artsakhpress

Տնտեսական

Հայաստանն ու Թուրքմենստանն ամրապնդում են տնտեսական կապերը մի շարք ոլորտներում

Հայաստանը պատրաստվում է խորացնել տնտեսական հարաբերությունները Թուրքմենստանի հետ:

Հայաստանն ու Թուրքմենստանն ամրապնդում են տնտեսական կապերը մի շարք ոլորտներում

Հայաստանն ու Թուրքմենստանն ամրապնդում են տնտեսական կապերը մի շարք ոլորտներում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ասիական պետության հետ համագորակցությունը հիմնականում ընդգրկելու է վառելիքաէներգետիկ, տրանսպորտի և կապի,  ստանդարտացման և պետական վերահսկողության, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության և գիտության ոլորտները:

Երևանում անցկացվող Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ  Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով` Թուրքմենստանի հետ Հայաստանի այսօրվա հարաբերությունները տնտեսական ոլորտում դեռևս բավարար չեն:  «Ընդհանուր ապրանքաշրջանառությունը մոտ 12.5 մլն դոլարի սահմաններում է, որը բավականին ցածր ցուցանիշ է, մինչդեռ դա ավելացնելու հնարավորությունները մեծ են: Հանձնաժողովի աշխատանքները պետք է ուղղված լինեն դրան: Մենք պետք է ապահովենք երկկողմ կապերի ընդլայնումը և ավելացնենք առևտրի ծավալները»,- ընդգծեց նա: Զախարյանը հիշեցրեց, որ  այս տարի ապրիլին տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Թուրքմենստան, որի  շրջանակում ստորագրվել են մի շարք  համաձայնագրեր տարբեր բնագավառներում, այդ թվում արտաքին հարաբերությունների, էներգետիկայի, գյուղատնտեսության, մշակութի բնագավառներում: Նա նաև տեղեկցրեց, որ նախատեսվում է  ստորագրել ևս մեկ համաձայնագիր Մատենադարանի և Թուրքմենստանի Ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի համապատասխան մարմինների միջև:

Թուրքմենական կողմի համանախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիևն էլ նշեց, որ իրենց պատվիրակությունը ցանկանում է քննարկել նաև  ներդրումային հարցեր: «Մենք ցանկանում ենք ամրապնդել կապերը բազմապիսի ոլորտներում, ինչի համար կարևոր է նաև փոխադարձ ներդրումները միմյանց երկրներում: Հայաստանը մեզ համար պոտենցիալ գործընկեր է տնտեսական բնագավառում: Մենք ունենք հնարավորություն ավելացնելու առևտրի ծավալները»,- ասաց Տոյլիևը:

Հայ- թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգում ընդգրկված էին երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Կողմերը պայմանավորվեցին հանձնաժողովի 7-րդ նիստն անցկացնել Աշգաբադում 2015 թվականին, իսկ մինչ այդ նրանք ստորագրեցին Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արձանագրությունը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search