Artsakhpress

Հարցազրույց

100-ամյակդ շնորհավո՛ր, հարգելի՛ գործընկեր. «Արմենպրես»-ն ամփոփում է մեկդարյա գործունեությունը

Այսօր լրանում է «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակը:

100-ամյակդ շնորհավո՛ր, հարգելի՛ գործընկեր. «Արմենպրես»-ն ամփոփում է մեկդարյա գործունեությունը

100-ամյակդ շնորհավո՛ր, հարգելի՛ գործընկեր. «Արմենպրես»-ն ամփոփում է մեկդարյա գործունեությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեկդարյա գործունեության ընթացքում հայկական լրատվադաշտի նահապետը միշտ գտնվել է իր բարձրության վրա՝ պահելով լրատվամիջոցին հատուկ անկողմնակալ և պրոֆեսիոնալ գործունեության բոլոր սկզբունքները:
«Արցախպրես» լրատվական գործակալության ողջ թիմը ջերմորեն շնորհավորում է «Արմենպրես»-ի իր գործընկերներին՝ գործակալության տնօրեն Արամ Անանյանի գլխավորությամբ, եւ մաղթում արդյունավետ աշխատանք ու բարի երթ դեպի նոր հարյուրամյակներ: Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ հիմնադրման օրվանից «Արցախպրես»-ը իր թիկունքում մշտապես զգացել է «Արմենպրես»-ի գործուն աջակցությունը՝ ինչպես գործակալության կայացման, այնպես էլ Արցախի մասին լրատվությունը աշխարհով մեկ սփռելու առումներով:
Տոնի կապակցությամբ ստորև ներկայացնում ենք  «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ մեր հարցազրույցը:
-Պարո՛ն Անանյան, նախ շնորհավորում ենք Ձեզ «Արմենպրես» լրատվական գործակալության 100-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նշանակություն ունի տարիքը լրատվամիջոցի համար:
-Մեր գործակալության համար հարյուրամյա հոբելյանը առավելապես ապագային նայելու առիթ ու հնարավորություն է։ Լրատվական գործակալությունները եղել եւ մնում են լրատվական դաշտի ամենապահանջված ձեւաչափը։ Թե՛ մեկ հարյուրամյակ առաջ, թե՛ այսօր մեր առաքելությունն է տեղեկատվության հավաստի, օպերատիվ պատրաստումը։ Ներկա ժամանակներում տեղեկատվական ձևաչափերը շատ արագ են փոփոխվում, զարգանում, իսկ այսօրվա մեդիա սպառումը եւ մեդիա արտադրությունը շատ ավելի են տարբերվում անցյալից։ Այս առումով է, որ գործակալության տարիքն ուղղակի պայմանականություն է դառնում։ Ժամանակակից աշխարհում գործակալությունները պետք է չկորցնեն ժամանակի զարկերակը։ Անկախ անցած ճանապարհից՝ դա հեշտ մարտահրավեր չէ։
-Հետաքրքիր է, արդյո՞ք «Արմենպրես»-ն ունի ավանդույթներ, որոնք պահպանվել են գործակալության ձևավորման օրից մինչև այսօր:
- Կարծում եմ՝ ամենակարևոր ավանդույթը հավաստի լրատվության աղբյուր լինելու նշաձողը պահպանելն է։ Մյուս կարևոր ավանդույթը հարգանքն է մեր բաժանորդների ու ընթերցողների նկատմամբ։ Ընթերցողն ու մեր բաժանորդներն են մեր ուժը։ Կարևոր է նաև շարունակաբար ինքնակատարելագործվելու հրամայականը։
Իմ գործընկերները սիրում են կատակել, թե չկա նախկին արմենպրեսական, եւ այդ ասածի մեջ ավելի շատ ճշմարտություն կա, քան առասպել։ Մենք տեսնում ենք այն կապվածությունը, որ կա գործակալության եւ մեր վետերանների, ներկայիս գործընկերների, նաեւ «ժամանակավորապես նախկին» գործընկերների մոտ, ինչու ժամանակավորապես, որովհետեւ շատ շատերը վերադառնում են. 100-ամյակն այդ առումով ավելի շատ յուրաքանչյուր արմենպրեսականի տոնն է։ Այսօր էլ «Արմենպրես»-ը ոչ միայն կադրերի դարբնոց է, այլեւ վայր, որտեղ լրագրողները կարողանում են իրենց մասնագիտորեն ինքնաիրացված զգալ։
- Հե՞շտ է լինել պետական լրատվական գործակալություն և մշտապես պահել անկողմնակալության սկզբունքը։
-Այդ հարցը մեզ շատ հաճախ են տալիս։ Մենք չենք հակադրում պետական կարգավիճակը լրագրության լավագույն չափանիշների հետ։ Պետության շարունակական հոգածությունը գործակալության նկատմամբ զգում ենք ու գիտացում ենք, որ «Արմենպրես»-ի կատարած աշխատանքը կարևոր է եւ մեծապես գնահատված: Որպես պետական գործակալություն՝ հասկանում ենք, որ ներկա մեդիամիջավայրում մրցակցությունը չի թուլանալու. եւ, անկախ «Արմենպրեսի» սեփականության ձևից, պետք է լինենք թե՛ օպերատիվ, թե՛ հավաստի։
-Որո՞նք են այսօր գործակալության առջև եղած խնդիրները։ Առաջիկայում ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել:
-Ծրագրերը շատ են, ու տարին հագեցած է լինելու «Արմենպրեսի» հարյուրամյա հոբեյլանին նվիրված միջոցառումներով, որոնց նպատակը լինելու է ոչ միայն անցյալի նվաճումների ու պատմության մասին խոսելը, որքան դեպի ապագան արժեորումներ կատարելը։ Անելիքները, իսկապես, շատ են, դրանք վերաբերում են թե՛ բովանդակության հարստացմանը, թե՛ տեխնոլոգիական առաջընթացից հետ չմնալուն, թե՛ մասնագիտական նորանոր նախաձեռնությունների իրականացմանը։
-2015 թվականին համագործակցության հուշագիր է կնքվել «Արմենպրես» եւ «Արցախպրես» լրատվական գործակալությունների միջև։ Ինչպե՞ս կգնահատեիք համատեղ աշխատանքի մակարդակը:
-«Արմենպրես»-ի եւ «Արցախպրես»-ի համագործակցությունը սկզբնավորել է այդ հուշագրի ստորագրումից շատ առաջ։ Այս առումով հուշագիրը ավելի շուտ ամրագրեց արդեն իսկ ձևավորված հարաբերություններն ու համագործակցությունը։ Եվ դա բնական է, մեր համագործացկությունը վաղուց արդեն ավելի լայն ու համընդգրկուն է, քան սահմանված է հուշագրում։ Հաջող համագործակցության օրինակները շատ են, դեռ 2016-ին մեր երկու գործակալությունները և Արցախի ժուռնալիստների միությունը համատեղ անցկացրեցին Արցախի երիտասարդ լրագրողների ուսուցման ծրագիր։ Վստահաբար, առաջիկայում էլ մի քանի համատեղ նախագծեր կյանքի կկոչենք։                                                                     
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի

     

Քաղաքական

Տնտեսական

Էլեկտրոնային հարկային հաշիվների ծրագիրը գործում է առցանց ռեժիմում. Արթուր Հարությունյան

«Հարկային հաշիվների դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգերը և ոչ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» ԱՀ կառավարության ընդունած որոշման նախագծով սահմանվում են էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի աշխատանքի հիմնական սկզբունքները, էլեկտրոնային հարկային հաշիվների վավերացման և հարկային մարմնի էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգ՝ ծրագրային միջոցներով տեղեկատվություն ներկայացնելու կարգերը, ինչպես նաև կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հարկային հաշիվ դուրս գրելու անհնարինության դեպքում հարկ վճարողի կողմից իրականացվելիք գործողությունները:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Search