Մեկնարկել է ԱԺ նիստը. Խորհրդարանի քվեարկությանն է ներկայացվելու «ԱՀ 2019 թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը (ուղիղ)
Մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը:
Մեկնարկել է ԱԺ նիստը. Խորհրդարանի քվեարկությանն է ներկայացվելու «ԱՀ 2019 թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը (ուղիղ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօրվա նիստին օրենսդիրը կվերսկսի «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Այն Խորհրդարանին է ներկայացնելու ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Ազգային ժողովը կքննարկի նաև օրենսդրական այլ նախագծեր՝
1. 1) «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին»
2)«Հարկերի մասին» Լեռնային ՂարաբաղիՀանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
3)«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
4)«Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
5)«Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
6)«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
7)«Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
8) «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (երկրորդ ընթերցում)
ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյան
2. 1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանհողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
3) «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (երկրորդ ընթերցում) ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյան
3. «Դիվանագիտական ծառայության մասին» (երկրորդ ընթերցում)
ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյան
4. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին»(երկրորդ ընթերցում) ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյան
5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
Ազգային ժողովի պատգամավոր Ռիտա Մնացականյան, Ռամելա Դադայան
6. «Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»
Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաբեկյան
7. 1) «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
2) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյան
8. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյան
Նիստի վերջում պատգամավորները հանդես կգան հայտարարություններով: