Անկարան կշարունակի համագործակցությունը Թեհրանի հետ, չնայած ԱՄՆ–ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրանցի իր պաշտոնակցի՝ Հասան Ռոհանիի հետ համատեղ ասուլիսում, որն այցով Թուրքիայում է գտնվում:
Թուրքիան կշարունակի համագործակցել Իրանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել էր, թե Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի համաձայնագրից եւ վերականգնում է բոլոր պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:
«Այն դեպքում, երբ Իրանի վրա փորձում են պատժամիջոցներ դնել, այս այցը հատուկ նշանակություն է ստանում։ ՌԴ–ի եւ Իրանի մասնակցությամբ մենք սկսել ենք Սիրիայի վերաբերյալ Աստանայի գործընթացը, հավատում ենք, որ այն խաղաղություն կբերի տարածաշրջանում։ ԱՄՆ դուրս գալն ատոմային համաձայնագրից ճիշտ չենք համարում։ Այդ որոշումն ավելացնում է ռիսկերը տարածաշրջանում տիրող իրավիճակի համար, մենք հավանություն չենք տալիս դրան։ Կշարունակենք լինել Իրանի կողքին այն ժամանակ, երբ նրա դեմ անարդարացի որոշումներ են կայացնում»,–news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիայի եւ Իրանի նպատակը առեւտրաշրջանառությունը 11 միլիարդից 30 միլիարդ դոլարի հասցնելն է։ «Մենք լավ համագործակցություն ունենք անվտանգության ոլորտում, եւ մենք թույլ չենք տա խախտել այն»,– ասել է Էրդողանը։