Թուրքիան կրկին բացարձակ առաջատար է՝ «Twitter»-ից կոնտենտ ջնջելու հայտերի թվով։ Հայտնի սոցիալական հարթակի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2018թ․ առաջին կիսամյակում ստացված պաշտոնական բոլոր հայտերի շուրջ 73 տոկոսը ստացվել է Թուրքիայից։
«Twitter»-ից գրառումներ ջնջելու հայտերի 73%-ը ստացվել է Թուրքիայից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում աշխարհի 38 երկրից «Twitter»-ը ստացել է 12․000 պաշտոնական հայտ, որից 8․988-ը՝ Թուրքիայից։
Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որը ներկայացրել է կոնտենտ ջնջելու 1․641 հայտ։ Իսկ երրորդ տեղը զբաղեցրած Հնդկաստանը ներկայացրել է ընդամենը 246 հայտ։
2018թ․ առաջին կիսամյակում Թուրքիայից «Twitter»-ին ուղղված հայտերի թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։ Այլ երկրներից ստացվող նույնանման պահանջների թիվն աճել է միջինը 38 տոկոսով։