Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միկ Մալվենին հայտնել է, որ Պենտագոնը հավանության չի արժանացրել Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման Թրամփի որոշումը։
Պենտագոնը հավանության չի արժանացրել Թրամփի՝ Սիրիայից զորքի դուրսբերման որոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է panorama.am-ն։
Մալվենիի խոսքով, Թրամփի որոշումը «պարզ երկնքում ամպրոպ չէր»։
«Դա ոչ մեկի համար անակնկալ չէր, քանի որ նախագահը վարվեց այնպես, ինչպես խոստացել էր»,- ասել է նա։
Ավելի վաղ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման հանգամանքը համարել էր սիրիացի ժողովրդի հաղթանակը։