Պենտագոնը կարող է մի քանի հարյուր ամերիկացի զինծառայող ուղարկել Սիրիա` այդ երկրից ամերիկյան զորակազմն ապահով դուրս բերելու համար:
Պենտագոնը կարող է մի քանի հարյուր զինծառայող ուղարկել Սիրիա` այնտեղից ամերիկյան զորքերը դուրս բերելու համար. CNN
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է tert.am-ը:
Հեռուստաալիքը, հղում անելով Պենտագոնի իր աղբյուրներին, նշում է, որ Սիրիայից զինծառայողներին և սարքավորումները տեղափոխելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև այլ միջոցներ: Բացի այդ, լրացուցիչ ուժեր կարող են պետք լինել` մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:
The New York Times թերթը, վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրները, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Սիրիայից զորքերի դուրսբերումն իրականացնել չորս ամսում: