ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին նշանակելու որոշման նախագիծը ստորագրել են կազմակերպության 6 անդամ պետություններից 5-ի ղեկավարները։
ՀԱՊԿ-ի 5 պետություն հաստատել է Զասի թեկնածությունը, մնացել է Հայաստանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մնացել է միայն Հայաստանը։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը։
Նա հայտնել է, որ ստորագրությունները հավաքվել են անհատական կարգով՝ Զասի հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Զեյնետդինովը տեղեկացրել է, որ թեկնածուն դեկտեմբերի 12-20 ժամանակահատվածում հանդիպել է 5 պետությունների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ։
Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը հետաձգվել է անհայտ ժամկետով։
Հիշեցնենք, որ հայկական կողմը Զասի թեկնածությանը դեմ է, քանի որ պնդում է սեփական թեկնածուի նշանակումը։