Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խորհրդային Միությունը փլուզվել է Աֆղանստանում սկսված պատերազմի պատճառով:
Թրամփը նշել է ԽՍՀՄ փլուզման պատճառը (տեսանյութ)
«Նախկինում Ռուսաստանը ԽՍՀՄ էր, Աֆղանստանն այն դարձրեց Ռուսաստան, որովհետև նրանք սնանկացան՝ պատերազմելով Աֆղանստանում», - ասել է ԱՄՆ ղեկավարը:
Այնուամենայնիվ՝ Թրամփը նշել է, որ Խորհրդային Միությունն այդ ժամանակ իրավացի էր՝ ներխուժելով Աֆղանստան, քանի որ այնտեղ գործող «Թալիբան» շարժման գրոհայիններն իրապես ահաբեկչական վտանգ էին ներկայացնում:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իրենք այժմ միլիարդներ են ծախսում Աֆղանստանի վրա, մինչդեռ դրանով պետք է զբաղվեն այդ երկրի հարևանները՝ Պակիստանը, Ռուսաստանն ու Հնդկաստանը: