Artsakhpress

Սփյուռք

Սիրիայի հայ համայնքի ջանքերով 2019-ին լայն թափով կվերականգնվեն ազգային կառույցները

Սիրիայի հայ համայնքը 2019 թվականին լայն թափով իրականացնելու է ազգային կառույցների վերականգնման աշխատանքը:

Սիրիայի հայ համայնքի ջանքերով 2019-ին լայն թափով կվերականգնվեն ազգային կառույցները

Սիրիայի հայ համայնքի ջանքերով 2019-ին լայն թափով կվերականգնվեն ազգային կառույցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, 2018-ին այդ ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել, ինչն էլ ակտիվորեն շարունակվելու է այս տարի:
«Մենք ակնկալում ենք, որ 2019-ն աշխարհի համար կլինի խաղաղ տարի: Հալեպի ազատագրումից հետո սկսվեց վերականգնման գործընթաց: Կարող ենք ասել, որ կյանքը խաղաղ ընթացքի է վերադարձել: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը հայտարարեց վերականգնման աշխատանքների մասին, դրանք սկսվել են և ընթացքի մեջ են: Պետք է նկատել, որ այդ վերականգնման գործընթացը միայն հայ համայնքում չէ, Սիրիայի իշխանությունն է այդ գործին ձեռնամուխ եղել»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Հայ համայնքի հետ կապված` Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ մի շարք կառույցներ արդեն վերականգնվել են: Նախ` ամբողջությամբ վերականգնվել է Հալեպի հայ ազգային պատսպարանը: Այնուհետև ազգային «Քարեն Եփփե» ճեմարանի մասնաշենքերից մեկը, և այնտեղ շարունակվել ուսումնական կյանքը:
Նախորդ տարի վերականգնվել է նաև Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, Հայ Ավետարանական Էմմանուէլ եկեղեցին, ինչպես նաև Հալեպի Կիլիկյան վարժարանը:
Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ այդ վերականգնման աշխատանքները մեծ թափով շարունակվելու են 2019-ին: Ըստ առաջնահերթության՝ վերականգնվելու են բոլոր կառույցները: Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ Հալեպում ակտիվացել է խանութների, արտադրամասերի բացման գործընթացը:
«Նրանց թվում նաև հայերի խանութներ ու արտադրամասեր են: Այսինքն՝ կարող ենք ասել, որ արդյունաբերական բաժինը ևս վերականգնվում է, միգուցե ոչ ամբողջ ծավալով, որովհետև ի վերջո, շատ արտադրամասեր վնասված են, կորուստներ կան, ամեն դեպքում, քիչ-քիչ վերականգնվում է»,-ասաց նա:
Այս բոլորի կողքին, Ժիրայր Ռեիսյանը նշեց նաև Հալեպ հայերի վերադարձի մասին:  Շատերը վերադառնում են Հալեպ՝ իրենց բնակարանները, իրենց գործատեղերը: Վերադառնում են և՛ երկրի ներսում տեղաշարժվածները, և՛ Սիրիայից դուրս գնացածները:
Հալեպում նախորդ տարի վերականգնվել են նաև ենթակառուցվածքները: Ջրամատակարարումը վերականգնված է, էլեկտրաէներգիան օրվա կարևոր ժամերին արդեն կա: Հանրային ծառայության մյուս բաժինները ևս բնականոն աշխատում են:
«Հալեպի ազատագրումից հետո Սիրիայի բանակը հաջորդաբար արձանագրած հաղթանակներով ազատագրեց երկրի վտանգված շրջանները, և այդ գործընթացը շարունակվում է: 2018-ին իսկապես նկատելի էին խաղաղության վերահաստմանն ուղղված բոլոր աշխատանքները: Տարեվերջին եղավ որոշում ամերիկյան ուժերը դուրս բերելու մասին, որին հետևեցին որոշ գործնական քայլեր: Այժմ ակնկալում ենք, որ կանխվի թուրքական ներխուժումը և որ վերջնական թուրքական ուժերը դուրս գան սիրիական հողերից: Թուրքիայի ներկայությունը ցույց տվեց, որ մեծ վնասներ հասցվեցին՝ կապված թե մարդկային կորուստների հետ, թե կողոպուտի, թալանի հետ»,-հավելեց Ժիրայր Ռեիսյանը:
Նա անդրադարձավ նաև Հայաստանում կառավարման համակարգում փոփոխություններին, նախարարությունների թվի կրճատմանը, որոնց թվում է նաև Սփյուռքի նախարարությունը: Նա այդ առնչությամբ իր մտահոգությունը հայտնեց՝ ընդգծելով Սփյուռքի նախարարության կարևորությունը: 
«Ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է Սփյուռքի նախարարության լուծարումը: Այս կառույցը մեծ թվով հայերի հետ գործ ունի, մեծ դերակատարում ունի Հայրենիք- Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Սփյուռքի նախարարության կարևորության  մասին դեռ շատ բան կարելի է ասել: Արժե նաեւ հարց ուղղել այդ ծրագիրը իրագործողներին՝ թե արդյո՞ք այս նյութը քննարկվել է Սփյուռքի պատասխանատու, հեղինակավոր անձանց հետ: Ուշագրավ է նաեւ Մշակույթի նախարարության պարագան: Նախատեսվում է այն միացնել մեկ այլ նախարարության: Մշակույթը ժողովրդի հայելին է, երջանկահիշատակ Գարեգին Վեհափառը հաճախ էր ասում, որ մշակույթը հաղթանակի ճանապարհն է» ,-հավելեց Ժիրայր Ռեիսյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search