Artsakhpress

Միջազգային

Մակրոնը կոչ է արել ֆրանսիացիներին ակտիվ մասնակցել ազգային բանավեճին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին ուղղված նամակում նշել է, որ կցանկանար, որ հնարավորիս շատ քաղաքացիներ մասնակցեն երեքշաբթի մեկնարկող ազգային բանավեճին:

Մակրոնը կոչ է արել ֆրանսիացիներին ակտիվ մասնակցել ազգային բանավեճին

Մակրոնը կոչ է արել ֆրանսիացիներին ակտիվ մասնակցել ազգային բանավեճին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է tert.am-ը:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ քննարկումների ընթացքում, որոնք կշարունակվեն երկու ամիս` մինչև մարտի 15-ը, չի կարող լինել տաբու թեմաներ: Մակրոնն առաջարկել է օրակարգ մտցնել 35 հարց` հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթ: Դրանք ներառում են հարկումը, ժողովրդավարությունը, էկոլոգիան և ներգաղթը:

Նրա խոսքով` քննարկումների արդյունքները, որոնք ամփոփվելու են մեկ ամսվա ընթացքում, կօգտագործվեն որպես նոր հանրային համաձայնագրի հիմք: «Այսպիսով, ձեր առաջարկների հիման վրա կստեղծվի նոր փաստաթուղթ, որով կառաջնորդվեն երկրի կառավարությունն ու խորհրդարանը որոշումներ ընդունելիս», - պարզաբանել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը նաև շեշտել է, որ «Ֆրանսիայի նման մեծ երկիրը պետք է ավելի հաճախ լսի իր քաղաքացիների ձայնը, և այս քննարկումները թույլ կտան, որ զայրույթը վերածվի որոշումների կայացման»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Մարտակերտում գործում է ներքաղաքային երթուղի

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Պատրաստ եմ արտերկրում ստացած գիտելիքներս ներդնել ԱՀ տնտեսության զարգացման գործում. արցախցի տնտեսագետ

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Search