Artsakhpress

Հասարակական

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 15-ին քննվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
«Դատական նիստի ընթացքում քննարկվել է ՀՔԾ-ի Ռոբերտ Քոչարյանի ժամկետը ևս երկու մասով երկարաձգելու միջնորդությունը: Դատարանը հարցեր է տվել քննիչին, դատախազներին, պաշտպաններն իրենց առարկությունները ներկայացրեցին,սակայն դեռ չեն վերջացրել: Նիստը հետաձգվել է և կկայանա հունվարի 16-ին ժամը 11:00-ին»,- ասաց Մուրադյանը:
 Ավելի վաղ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ:
Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:

Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:
Դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Search