Artsakhpress

Քաղաքական

Լավրովը Ուելդանով-Գալստյանին Ադրբեջանից Ռուսաստան վերադարձնելու հույս ունի

Հույս ունեմ, որ Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում կհաջողվի Մարատ Ուելդանով-Գալստյանին Ռուսաստան վերադարձնել:

Լավրովը Ուելդանով-Գալստյանին Ադրբեջանից Ռուսաստան վերադարձնելու հույս ունի

Լավրովը Ուելդանով-Գալստյանին Ադրբեջանից Ռուսաստան վերադարձնելու հույս ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին չորեքշաբթի՝ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր քաղաքացիներին վերաբերող հարցերին, որոնք ցանկացած երկրում բարդ իրավիճակում են հայտնվում, այդ թվում ԱՊՀ երկերներում, մեր երկկողմ շփումների ժամանակ պարբերաբար անդրադառնում ենք: Այդ թվում կարող եմ հավաստիացնել, որ այդ կոնկրետ թեման հնչել է ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ», - ասել է Լավրովը՝ հույս հայտնելով, որ երկխոսության,  իրավական նորմերի վրա հիմնված որոշումների միջոցով, հնարավոր կլինի բոլորին ձեռնտու արդյունքի հասնել:
«Եվ մենք կկարողանանք այդ քաղաքացուն Ռուսաստան վերադարձնել»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Նշենք, որ Մարատ Ուելդանով-Գալստյանը հայկական ծագումով ՌԴ քաղաքացի է: 2016 թվականի հուլիսին Ադրբեջանում առանձնապես խոշոր չափի «թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, արտադրության, պահպանության եւ տարածման» մեղադրանքով կալանավորվել էր:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Search