Artsakhpress

Քաղաքական

Հայոց ցեղասպանությունը մեր վիշտն է, և կարիք չունենք, որ Օբաման ասի այն, ինչ գիտենք. Ռիչարդ Կիրակոսյան

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին առնչվող բոլոր միջոցառումներն ու արարողությունները մեր հիշողությունն են, մեր վիշտն են, և ակնկալիքների կարիքը չկա, որ Բարաք Օբաման կամ Ֆրանսիայի պառլամենտը ասեն մեզ այն, ինչը մենք արդեն գիտենք:

Հայոց ցեղասպանությունը մեր վիշտն է, և կարիք չունենք, որ Օբաման ասի այն, ինչ գիտենք. Ռիչարդ Կիրակոսյան

Հայոց ցեղասպանությունը մեր վիշտն է, և կարիք չունենք, որ Օբաման ասի այն, ինչ գիտենք. Ռիչարդ Կիրակոսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ ի պատասխան հարցի, թե 2015-ին, երբ Հայաստանը պետք է նշի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Հայաստանը կկարողանա՞ շահել այն քարոզչությունից, որը պարտարդրված է անել՝ որպես հակազդեցություն Թուրքիայի գործողություններին, քանզի երբ ակնկալիքները մեծ են լինում, հիասթափությունն էլ մեծ է լինում:

Ռիչարդ Կիրակոսյանն ավելացրեց. «Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված՝ ակնհայտ է, որ  բոլոր նրանք, ովքեր ժխտում են այդ փաստը,  հանդես են գալիս որպես  բարոյապես սնանկ: Հայտարարությունները, որոնք գալիս են ԱՄՆ-ից կամ մեկ այլ երկրից, ավելի շատ նրանց խայտառակելու համար են: Ցեղասպանության ճանաչման ամենակարևոր դաշտը հիմա թուրքերի կողմից ճանաչումն է»:

Հարցին՝ բնականաբար՝ 2015-ին և առաջիկա տարիներին նման բան Թուրքիայից չեք սպասում, քաղաքագետը պատասխանեց, որ հարցը սպասել-չսպասելը չէ:

 «Եթե Թուրքիայի տեսանկյունից նայենք, ապա Թուրքիայում սպասողական դրություն է, որովհետև իրականում բոլոր թուրքերը, որոնք արդեն ճանաչել են Ցեղասպանությունը, պահանջում են իրենց կառավարությունից, որպեսզի նա ևս ճանաչի:

Եվ թուրքական կառավարության այն արշավը, որը միլիոնավոր դոլարներ է դնում՝ ապահովելու Ցեղասպանության ժխտումը, ավելի է մեկուսացնում կառավարությունը»,-հայտարարեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա առաջարկում է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ որոշ պետություններ, որոնք անգամ գոյություն էլ չունենին Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչպիսին օրինակ՝ Ադրբեջանն է, ժխտում են  Հայոց ցեղասպանությունը:

Որքան էլ սա մեր վիշտն ու մեր հիշողութունն է, այնուհանդերձ,  կա կարծիք, որ քարոզչական առումով շատ մեծ անելիք ունեն հայ  հանրահայտ  արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները, ինչպես օրինակ՝ Սերժ Թանկյանը, ով ոչ միայն ապրիլին գալու է  Հայաստան, այլև՝ իր հետ բերելու է հոլիվուդյան հանրահայտ աստղ Ջորջ Քլունիին:

Ի պատասխան հարցի, թե իրե՞նք ինչ կարող են անել և կարո՞ղ են, արդյոք, պետությունից շատ բան անել այս առումով, քաղաքագետն ասաց.«Անկեղծ ասած՝ այնպիսի մարդիկ, ինչպիսին Սերժ Թանկյանն է, բավականին շատ բան են արել և անում են, բայց Թանկյանն այլ հարցերի շարքում մտահոգված է նաև Հայաստանում մարդու իրավունքների հարցերով: Այսինքն՝ մենք չպետք է ավելին ակնկալենք Սփյուռքի  մշակույթի հետ կապ ունեցող անձանցից, պետք է ավելին պահանջենք մեր կառավարությունից ու մեր քաղաքացիներից»:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search