Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմավորման դեմ պայքարի գծով այլ երկրների հետ փոխգործակցության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգուրքին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ:
Թուրքիայում Թրամփի նախկին ներկայացուցչին մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Կալինը հայտարարել է, որ Սիրիայում տիրող իրավիճակի նրա վերլուծությունը սխալ է, իսկ Անկարայի դեմ հարձակումները «կատարյալ անհեթեթություն» են և ահաբեկչության քարոզչության շարունակություն:
«Թուրքիան Սիրիայում հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր է փրկել, այդ թվում նաև էթնիկ արաբների, քրդերի, ասորիների և այլոց: Դուք փորձում եք տարածաշրջանում կրկին ակտիվացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչների դիվերսիոն գործողությունները»,- ասել է Կալինը:
Նրա խոսքերով, դա ամերիկյան կողմին չի հաջողվի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ԻՊ-ի դեմ պայքարի գծով ներկայացուցիչը հրաժարական է տվել: