Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 22-ին գերմանական Ախենում նոր պայմանագիր են ստորագրել համագործակցության եւ ինտեգրացման մասին, որը դրույթներ Է բովանդակում արտաքին քաղաքականության, տնտեսության, պաշտպանության եւ անվտանգության, մշակույթի ու կրթության, կլիմայի եւ սահմանամերձ տարածքների բնագավառում երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման վերաբերյալ
Մակրոնը եւ Մերկելը Ախենում նոր պայմանագիր ստորագրեցին համագործակցության եւ ինտեգրացման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայմանագրում նաեւ խոսվում Է այն մասին, որ Գերմանիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի թեկնածության ընդունումը «ֆրանս-գերմանական դիվանագիտության գերակայությունն Է»: