Artsakhpress

Հասարակական

«Նրանք պետք է աղոթեն Ալլահին, որ ինձ հետ որևէ բան չպատահի». Լապշինը պատասխանել է Ադրբեջանից հնչած հերթական սպառնալիքներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը համարում է, որ Հայաստան այցելած ցանկացած մարդ պետք է իր կյանքի մնացած մասն անցկացնի բանտում:

«Նրանք պետք է աղոթեն Ալլահին, որ ինձ հետ որևէ բան չպատահի». Լապշինը պատասխանել է Ադրբեջանից հնչած հերթական սպառնալիքներին

«Նրանք պետք է աղոթեն Ալլահին, որ ինձ հետ որևէ բան չպատահի». Լապշինը պատասխանել է Ադրբեջանից հնչած հերթական սպառնալիքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին գրել է Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին ադրբեջանցիները կրկին շտապել են սպառնալ Հայաստանում արած հերթական հայտարարություններից հետո, հայտնում է  Tert.am-ը:

«Ես հետաքրքրությամբ սպասում էի, թե ինչպես են տխմար լրատվամիջոցները (այսինքն՝ ադրբեջանական պաշտոնական) արձագանքելու իմ երեկվա երևանյան մամուլի ասուլիսին, որտեղ ես պատմել եմ Հայաստան այցիս նպատակի ու այն մասին, որ Ադրբեջանի ժողովուրդը հոգնել է Ալիևների-Փաշաևների բռնապետությունից: Եվ այսպես, այսօր նրանք գրում են, որ Լապշինը 2016 թվականին անօրինաբար այցելել է Հայաստան, իսկ ներկայում եկել է Հայաստան ու Ղարաբաղ՝ սադրանքի նպատակով», - գրում է Լապշինը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում՝ նկատելով, որ ադրբեջանցիներն արդեն «անօրինական» են համարում ոչ միայն Արցախ, այլև անգամ Հայաստանի Հանրապետություն այցերը:

Ավելին՝ տվյալ հրապարակման մեջ ադրբեջանական moderator.az կայքը նշում է, որ Ադրբեջանի հասցեին «զրպարտության» համար բլոգերը կարող է պատասխան տալ՝ իր հետագա ամբողջ կյանքն անցկացնելով բանտում, քանի որ «Ադրբեջանի գթությունն» անսպառ չէ:

«Ամենածիծաղելին այն է, որ 2016-ին ես ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում չեմ եղել», - նկատում է Լապշինը՝ հիշեցնելով նաև, որ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ այս անգամ Արցախ մեկնել չի պատրաստվում՝ չցանկանալով դրանով առիթ տալ Ադրբեջանի իշխանություններին շեղել ժողովրդի ուշադրությունը երկրում առկա սոցիալ-քաղաքական լուրջ խնդիրներից ու նրա հրաժարականը պահանջող բողոքի զանգվածային ցույցերից:

Բլոգերը ծիծաղելի է համարել նաև այն, որ Մինսկում ձերբակալության ու Բաքվի բանտում անցկացրած ամբողջ ընթացքում ադրբեջանական իշխանությունները պնդում էին, որ ձերբակալել ու կալանավորել են նրան 2011-ին Արցախ այցելելու համար, իսկ այժմ, կարծես, փոխում են «ցուցմունքը»:

«Այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Որքան մեծ հիմարի տեղ են դնում նրանք սեփական ժողովրդին: Ենթադրում եմ, որ ինչ կապված է կյանքի մնացած հատվածը բանտում անցկացնելու հետ՝ այդ մասին արժե մտածել Ադրբեջանի մի շարք ղեկավարների: Ընդ որում՝ դա իրադարձությունների ամենավատ զարգացումը չի լինի նրանց համար, քանի որ ուրիշ բռնակալի՝ Մուամար Քադաֆիի հետ այդքան էլ մարդասիրաբար չվարվեցին», - գրել է Լապշինը:

Ինչ վերաբերում է սպառնալիքներին՝ բլոգերը համոզված է, որ եթե իր հետ մի բան պատահի, դա, մեղմ ասած, ամենաշատը հենց Ադրբեջանին ձեռնտու չի լինի:

«Նրանք պետք է աղոթեն Ալլահին, որ ինձ հետ, Աստված մի արասցե, որևէ բան չպատահի: Որ Բաթումի իմ տանը պատահաբար գազի պայթյուն տեղի չունենա, որ սառնարանում հանկարծ թույն չհայտնաբերվի, որ փողոցում մեքենան ինձ վրաերթի չենթարկի: Ի դեպ, թմրանյութեր ես նույնպես չեմ օգտագործում, կխնդրեմ նման բան չնետել իմ բնակարան: Կամ եթե պատահաբար ինձ դանակահարեն կամ գնդակահարեն: Ինձ այնքան են սպառնացել ու վախեցրել հանրային կերպով, որ դրանով իսկ չափից մեծ պատասխանատվություն են վերցրել իմ կյանքի ու առողջության համար», - եզրափակել է Լապշինը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search