Բաքվի քաղաքային իշխանությունները չեն արտոնել Ադրբեջանի ավելի քան 100 քաղբանտարկյալների ազատումը պահանջող հերթական ցույցը և արգելել են անցկացնել այն երկրի մայրաքաղաքում:
Ադրբեջանցի ընդդիմադիրներին արգելել են ցույց անել Բաքվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։
Ոստիկանապետի հայտարարության համաձայն՝ այդ ընդդիմադիր խումբը վերջին ցույցերի ժամանակ ցուցադրել է իր «իսկական դեմքը» ու փորձել անկարգություններ հրահրել մայրաքաղաքում։ Միջնորդությամբ առաջարկվում է այդ խմբի կազմակերպած ցույցերին թույլտվություն չտալ, քանի դեռ նրանք չեն սովորի կառավարել իրենց հավաքները։