«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները մեկնաբանել են Ուկրաինայի՝ մրցույթին չմասնակցելու որոշումը:
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները մեկնաբանել են Ուկրաինայի՝ մրցույթին մասնակցությունից հրաժարվելու որոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս առնչությամբ արված հրապարակման մեջ ներկայացվում են որոշման պատճառները, ինչպես նաև Ուկրաինայի՝ մրցույթին մասնակցության պատմությունը, փոխանցում է tert.am-ը:
Եվրոպական հեռարձակողների միությունն ափսոսանք է հայտնել Կիևի որոշման առնչությամբ և հույս հայտնել, որ Ուկրաինան 2020թ.-ին «Եվրատեսիլ» կվերադառնա: Հրապարակման համաձայն՝ այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են տարվում:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինան պաշտոնապես հայտարարել էր երգի մրցույթին մասնակցությունիցհրաժարվելու մասին: Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ազգային ընտրափուլի արդյունքում առաջին չորս տեղերը զբաղեցրած կատարողները հրաժարվել էին երկիրը մրցույթում ներկայացնելուց:
Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի Թել Ավիվում՝ մայիսի 12-16-ը: