Artsakhpress

Տնտեսական

«ԵԱՏՄ տարածքում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման գործընթացը հեշտ չի առաջ գնում». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Regnum-ին տված հարցազրույցում խոսել է ԵԱՏՄ շրջանակում գազի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման ֆոնին գազի գնի նվազման հավանականության մասին:

«ԵԱՏՄ տարածքում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման գործընթացը հեշտ չի առաջ գնում». Տիգրան Սարգսյան

«ԵԱՏՄ տարածքում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման գործընթացը հեշտ չի առաջ գնում». Տիգրան Սարգսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ թեև գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման գործընթացը բավականին լուրջ քայլ է դեպի առաջ, սակայն դժվար է առաջ գնում, կան մի շարք վիճելի հարցեր, որոնցից մեկը՝ ինչպես է ձևավորվելու գազի տարանցման համար գինը, հայտնում է Tert.am-ը:

«Մենք այս հարցը պետք է լուծենք արդեն 2019 թվականին: Բոլոր երկրներն էլ հետաքրքրված են, որ գազի տարանցիկ գինը նվազագույն լինի և որ գազի գինը հավասար մրցակցային պայմանների ստեղծման հնարավորություն ընձեռի: Գազի ընդհանուր շուկայի ձևավորման՝ 2016թ. մայիսին հատատված հայեցակարգի համաձայն՝ ԵԱՏՄ շրջանակում նախատեսված է գազի բորսային առևտուր: Այսինքն՝ դրա գինը ձևավորվելու է շուկայի հիմնական սկզբունքներից ելնելով: Շուկայական գնագոյացմանն անցումը, այդ թվում՝ ընդհանուր շուկայում գազի բորսային առևտրի ստեղծումը, և ոչ խտրական հիմքով գազի տարանցման սակագների ձևավորումը կնպաստի շուկայի մասնակիցների թվի ավելացմանն ու սպառողների համար գազի գնի կայունացմանը»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ կանխատեսելով Միության անդամ պետություններում գազիֆիկացման մակարդակի, ինչպես նաև գազի սպառման ծավալի աճ:

Հայ պաշտոնյան ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակում գազի, նավթի և նավթամթերքի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների ձևավորումը կհանգեցնի արդյունավետության բարձրացմանը, ինչը նշանակում է, որ անարդյունավետ ընկերությունները դուրս կմնան շուկայից:

«Դրան պետք է նախապատրաստվել: Ուստի՝ ազգային կառավարությունները պետք է արդեն այսօր մտածեն այն մասին՝ ինչ մեխանիզմներ է հարկավոր իրագործել այդ ամենն անցավ դարձնելու համար»,-եզրափակել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search