Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՄ-ն անցել է ստեղծման շատ դժվարին, բայց կարևոր փուլ. Տիգրան Սարգսյանը Ամանորի շնորհավորական տեսաուղերձ է հղել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ամանորի նախաշեմին շնորհավորական տեսաուղերձ է հղել:

ԵԱՏՄ-ն անցել է ստեղծման շատ դժվարին, բայց կարևոր փուլ. Տիգրան Սարգսյանը Ամանորի շնորհավորական տեսաուղերձ է հղել

ԵԱՏՄ-ն անցել է ստեղծման շատ դժվարին, բայց կարևոր փուլ. Տիգրան Սարգսյանը Ամանորի շնորհավորական տեսաուղերձ է հղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սարգսյանը նշել է, որ Նոր տարին հնարավորություն է տալիս ամփոփելու արվածն ու նախանշելու նոր նախաձեռնություններ: «Ամանորի նախաշեմին մեր սրտերը լցվում են ջերմությամբ և սիրով : Ամանորը տալիս է մեզ հնարավորություն ամփոփելու արվածն ու նախանշելու նոր նախաձեռնություններ: Մենք անցել ենք մեր միության ստեղծման շատ դժվարին, բայց կարևոր փուլ: Մենք միավորվում ենք նրա համար, որպեսզի դարձնենք բնակչության կյանքն առավել հարմարավետ, լավ, որպեսզի նրանք կարողանան հանգիստ և ազատ տեղաշարժվել մեր երկրների տարածքներով, հարմարվել, աշխատանք գտնել, իրագործել բիզնես պլաններ, որպեսզի բարձրանա մեր բնակչության կյանքի որակը:
Մենք ապրում ենք բարդ ժամանակաշրջան, երբ փոփոխության արագությունը նոր ընթացք է ստանում: Մեր  օրակարգում նոր հարցեր են ընդգրկվում, որոնք նախկինում չեն եղել, կյանքը դառնում է անկանխատեսելի»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Նոր տարում  պետք է սովորել ապրել փոփոխությունների  դարաշրջանում,  պետք է կարողանալ պատասխանել գլոբալ մարտահրավերներին՝ միաժամանակ  պահպանելով մարդկային արժանապատվության զգացողությունն ու  այն բոլոր արժեքները, որոնք միավորում են մեզ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search