Artsakhpress

Վերլուծական

Թուրքիան Մոսկվայի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, ապա` բեմադրում երկկողմ ներկայացում

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարությանը, թե Ս-400-ների գնման հետքայլի մասին խոսք անգամ չի կարող լինել, կոշտ հակադարձել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը` առաջարկելով ընտրություն կատարել` կա'մ ՆԱՏՕ, կա'մ Ռուսաստան:

Թուրքիան Մոսկվայի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, ապա` բեմադրում երկկողմ ներկայացում

Թուրքիան Մոսկվայի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, ապա` բեմադրում երկկողմ ներկայացում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱրդյո՞ք երկու երկրները դիվանագիտական ճգնաժամի մեջ են, եւ դրանից չի՞ ազդվի նրանց ռազմավարական գործընկերությունը: Այս հարցով Yerkir.am-ը դիմել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին:  

«ԱՄՆ-ի եւ Թուրքիայի փոխնախագահների միջև դեկլարատիվ բնույթի, անուղղակի, սուր բանավեճին հետևողը մի պահ կարող է այն համոզումն ունենալ,  որ երկու պետությունները, իրոք, դիվանագիտական ճգնաժամի մեջ են։ Բայց բանավեճի ձևաչափը հուշում է, որ հայտարարությունները վերջնագրային էություն չունեն, մանավանդ, որ նման և ավելի խիստ ոճի նախադեպեր եղել են, բայց ռազմավարական գործընկերությունը չի տուժել»,- ասել է մեր զրուցակիցը:
Նա նշել է, որ այս հարցն իր նախապատմությունն ունի: ««Ինչո՞ւ հրաժարվենք ռուսական Ս-400-ներից» հռետորական հարցադրումով մի քանի ամիս առաջ Էրդողանը Սիրիայում իր ներկայության հրամայականի մասին էր խոսում։ Անկարան փորձում էր թիավարել թե՛ ամերիկյան և թե՛ ռուսական ջրերում`հիմնավորելով, թե իր դաշնակիցը չի աջակցում Թուրքիային սպառնալիք համարվող քրդերի դեմ իրենց հայտարարած պատերազմին, հետևաբար` Մոսկվայից ստանալիք զինտեխնիկան օգտագործելու է, իր հասկացությամբ, ահաբեկիչների դեմ պայքարում։
Վաշինգտոնն Անկարայի կարիքն ունի ՆԱՏՕ-ի դաշինքում: Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահը, երբ խոսել է դաշինքի անվտանգությունը ռիսկի ենթարկելու մասին։ Իսկ դա, ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարի, կախյալ է Անկարայի անհետևողական դիրքորոշումներից, ինչը մեծ հաշվով վկայում է Անկարայի դերի մասին։ Այս դերը գիտակցելով է, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը  հռետորական հարց է տալիս, որ Վաշինգտոնը արդեն պետք է որոշում կայացնի` ցանկանո՞ւմ է, արդյոք, որ Թուրքիան որպես դաշնակից մնա, թե՞ իրենց բարեկամությունը ռիսկի է ենթարկելու` ահաբեկիչների հետ համագործակցելով։ Ահաբեկիչներ ասելով` իհարկե, նկատի ունի քրդերին։
Ի դեպ, քաղաքական վերլուծաբանությունը չի բացառում, որ Անկարան Մոսկվայի հետ ռազմաքաղաքական առևտրային հարաբերությունները համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, ապա` բեմադրում երկկողմ ներկայացում՝ դեկլարատիվ բանավեճերի տեսքով»,- նշել է Շահան Գանտահարյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search