Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում դատապարտել է ամերիկյան դեսպանատան՝ Թուրքիայի մամուլի ազատության վերաբերյալ արած հայտարարությունը։
Թուրքերին դուր չի եկել Թուրքիայի մամուլի ազատության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարություն էր տարածել, որում ասվել էր.
«Մենք շարունակելու ենք Թուրքիային կոչ անել, որպեսզի Անկարան հարգանք ցուցաբերի խոսքի ազատության, անկախ դատաիրավական համակարգի նկատմամբ»։
Ի պատասխան դրան Ալթունը սոցցանցում անգլերենով գրել է.
«Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում չշահարկել մամուլի ազատության թեման։ Այլ երկրներին մեղադրելու փոխարեն, Վաշինգտոնը պետք է իր ուշադրությունը սևեռի այնպիսի քրոնիկ խնդիրների վրա, ինչպիսիք են ռասայական խտրականությունը և ծայրահեղ աղքատությունը»։