Artsakhpress

Վերլուծական

Արցախի հարցում 3 սկզբունքների առումով հայկական կողմը որևէ վերապահություն ունենալու պատճառ չունի. Շահան Գանտահարյան

Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու վարչապետ Նիկոլ Փաշինյաանի հայտարարությունների, բանակցային սեղանին դրված 3 սկզբունքների և 6 տարրերի վերանայման հետ կապված վարչապետի հայտարարությունների և Հայաստան-Արցախ հարաբերությունների միջազգային ընկալման շուրջ Tert.am-ը զրույցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:

Արցախի հարցում 3 սկզբունքների առումով հայկական կողմը որևէ վերապահություն ունենալու պատճառ չունի. Շահան Գանտահարյան

Արցախի հարցում 3 սկզբունքների առումով հայկական կողմը որևէ վերապահություն ունենալու պատճառ չունի. Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զրույցը ներկայացնում ենք ստորև՝
- Պարոն Գանտահարյան, իշխանության ղեկը ստանձնելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախի`բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտության մասին, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ ասում են՝ բանակցային ֆորմատի փոփոխություն չի լինելու: Այսինքն`բանակցությունները մտնում են փակուղի՞:
Չեմ կարծում որ փակուղի մտնելու խնդիր կա։ Ըստ էության, Ստեփանակերտն անուղղակի մասնակցում է բանակցություններին։ Բանակցային յուրաքանչյուր կարևոր հանգրվանին համանախագահներն այցելում են Ստեփանակերտ և խորհրդակցում բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ստեփանակերտի՝ բանակցային սեղան վերադարձն անհրաժեշտություն է. այս հարցում, հատկապես պաշտոնական հայտարարությունների պարագայում, որքան դիվանագիտական լեզու օգտագործվի, առաջ քաշելով հայկական կողմի տեսակետները, այնքան բանակցային առաձգականության հնարավորություններ կստեղծվեն՝ առավելն ապահովելու առումով։
Ստեփանակերտի վերադարձի անհարժեշտության մասին խոսելիս ավելի նպատակահարմար է «ֆորմատի վերականգնում» բառակապակցության օգտագործումը։ Հայկական կողմն էլ պիտի միանա համանախագահների հայտարարություններին՝ ֆորմատի անփոփոխելիության մասին բարձրաձայնելով։ Դա նշանակում է, որ բանակցային միջնորդական առաքելության ձևաչափը պիտի մնա նույնը՝ ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահությունը: Սա Բաքուն հետևողականորեն ուզում է այլ հարթություն տեղափոխել։
 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ համանախագահների կողմից պարզաբանման կարիք ունեն հարցի կարգավորման 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Այլ խոսքով՝ Հայաստանն անուղղակի մտադրություն է հայտնում հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից։ Սա ճիշտ քայլ համարու՞մ եք։
3 սկզբունքների առումով հայկական կողմը որևէ վերապահություն ունենալու պատճառ չունի։ Ինքնորոշման իրավունքի իրացումը կայացել է՝ Արցախի ժողովրդի օրինական կամարտահայտությամբ։
Իրավահավասարության և խաղաղ կարգավորման կամ ուժի կիրառման բացառման սկզբունքը միշտ առաջ է քաշել հայկական կողմը և փաստ է, որ այն կոպտորեն խախտում է ադրբեջանական կողմը։
Իսկ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին խոսելիս մենք անպայման նկատի պիտի ունենանք, որ Արցախը ո՛չ 1918-ին, երբ Ադրբեջանը անկախություն հայտարարեց, ո՛չ էլ վերանկախացման օրերին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս չի կազմել։ Իսկ Ստալինյան բռնակցումը չի կարելի հիմք ընդունել միջազգային օրենքի համար։
Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, նորացվածին՝ լավրովյան պլանին ու կազանյանին, ապա այստեղ պետք է նկատել որ ապրիլյան քառօրյան ամենակոպիտ խախտումն է եղել եռակողմ՝ 1994-ի միակ համաձայնագրին։ Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է դիտարկի բանակցային նոր շրջափուլ՝ հաշվի առնելով Բաքվի հարձակողապաշտության հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս պարագայում պետք է որպես ելակետ ունենալ բանակցային հետևյալ 2 կետերը.
Ա. Ապրիլյան ռազմարկածախնդրության հետևանքով խախտված շփման գծի վերականգնում։
Բ. Շփման գծի երկայնքին մշտադիտարկման և հետաքննության գործիքակազմերի տեղադրում՝ միջազգային երաշխավորությամբ համաձայնեցված կետերի իրականացման շրջանակում։
Կարծում եմ՝ 3+2 ձևաչափը ռեալ մոտեցում կլինի նաև միջազգային հանրության կողմից, որովհետև նախ՝ 3 սկզբուքները ճշտել է «միջազգային ընտանիքը», իսկ 2 տարրերը ևս Վիննայում, Սանկտ Պետերբուրգում, ապա Ժնևում բանաձևվվել և վերահաստատվել է «միջազգային ընտանիքի» որոշումով կազմված միջնորդ համանախագահության երաշխավորությամբ։
- Ինչպես հայտնի է Արցախում անցկացվեց ԱԽ համատեղ նիստ։ Սա, ըստ Ձեզ, ի՞նչ ուղերձ էր պարունակում «միջազգային ընտանիքին»։
Համատեղ նիստի անցկացումն ինքնին դրական, ներազգային մեսիջ է։ Հստակ ուղերձ է նաև Բաքվին, եթե փորձենք նիստի անցկացման ամսաթիվն ու Բաքվի կատարած հայտարարություններն ու անցկացրած զորավարժությունները մտաբերենք։ Եվ երրորդ՝ սա ուղղված էր միջազգային հանրությանն ու հանրային կարծիքին, որ ՀՀ-ն կշարունակի մնալ Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորը:
Համատեղ նիստը, կարծում եմ, տեղավորվում է առաջադրված ռազմաքաղաքական դաշինքի կնքման օրակարգում։ Նման դաշինք իրավական տեսանկյունից կհիմնավորի այս և տարբեր ոլորտներում ՀՀ-Արցախ բազմաուղղվածությամբ համագործակցությունը։
- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու երաշխավորություն տվեցին Արցախի երկու՝ գործող և նախկին նախագահները: Ինչպե՞ս կորակեք այս իրադարձությունը, սա ի՞նչ ուղերձ էր պարունակում: Եվ յուրաքանչյուր սցենարի դեպքում սա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա։
Այս օրերին ընթացող դատավարության նիստերը գրավել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ուշադրությունը։ Կարծում եմ՝ ակնկալվում է, որ արդարադատական համակարգի ամբողջական անկախացումը կիրականացվի։ Եվ սա բխում է բարեփոխված և այժմ գործող Սահմանադրության ոգուց ու տառից։ Չքաղաքականցված, թափանցիկ և զուտ իրավական բնույթ կրող դատական գործընթացները հատկապես այս դեպքում, ավելի քան անհրաժեշտ են։ Դատական իրադարձություններին առընթեր պաշտոնական անձանց հայտարարությունները, օրենքով սահմանված ներգրավվածությունը, վստահ եմ, կընթանան բացառիկ նրբանկատությամբ և որևէ կերպ չեն ազդի հայկական երկու հանրապետությունների միջև կենսական բազմաոլորտ համագործակցության վրա։
Զուտ իրավական սկզբունքի գերակայությունը համակողմանիորեն կնպաստի խորհրդարանական համակարգով արդարադատության ամբողջական անկախացման, ինչը բխում է մեր պետականության շահերից՝ ինքնաժողովորդավարացման գործընթացի կայացման տեսանկյունից։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search