Artsakhpress

Միջազգային

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիսի 11–ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Փարվիզ Հաշիմ Օղլու Զեյնալովը (Pərviz Həşim oğlu Zeynalov) Աղջաբեդի շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել։

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի ֆեյսբուքյան էջից։ Նշվում է, որ Զեյնալովը Բաքվի Խազարի շրջանի բնակիչ էր։
Զինծառայողի մասին այլ տվյալներ չկան։ Նշենք, որ այս մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները որևէ հայտարարություն չեն արել։
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 14 կորստի մասին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search