Artsakhpress

Միջազգային

«Թուրքիան պիտի դուրս գա չարաճճի երեխայի կերպարից». Հունաստանի արտգործնախարար

Հունաստանի նորանշանակ արտգործնախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին։

«Թուրքիան պիտի դուրս գա չարաճճի երեխայի կերպարից». Հունաստանի արտգործնախարար

«Թուրքիան պիտի դուրս գա չարաճճի երեխայի կերպարից». Հունաստանի արտգործնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Թուրքիան արդեն երկար ժամանակ է՝ սադրիչ պահվածք է դրսևորում։ Սկսել եմ մտածել, որ նրանք չափում են Հունաստանի համբերությունը։ Նախընտրական շրջանում Թուրքիայի նման պահվածքը անսպասելի չէ։ Սակայն վերջերս տարածաշրջանում լարվածությունը մեծացավ էներգետիկ խնդրի պատճառով։  Անհիմն պահանջներ չենք ընդունելու և ակնկալում ենք, որ մեր հարևանը ողջամիտ և միջազգային իրավունքին հարիր վարք կդրսևորի»,- Ermenihaber.am-ի փոխանցմամբ, ասել է հույն նախարարը։
Անդրադառնալով բացառիկ տնտեսական գոտու հարցին՝ Դենդիասը նշել է, որ այն պատկանում է միայն Կիպրոսին։ «Թուրքիան պետք է հիշի, որ Կիպրոսը Եվրամիության անդամ ինքնիշխան պետություն է։ Միջազգային իրավունքի խախտումը Թուրքիային ոչինչ չի տա։ Թուրքիան պետք է դուրս գա չարաճճի երեխայի կերպարից և որդեգրի լուրջ պահվածք»։
ԴԵռ նախընտրական շրջանում նախարար Դենդիասը նշել էր, որ Հունաստանը ցանկանում է իր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, բայց դրա հետ մեկտեղ ոչ մի դեպքում որևէ զիջման չի գնա իր ինքնիշխանության պահպանման հարցում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search