Artsakhpress

Հարցազրույց

Արցախի նախագահն իր ասելիքը կհայտնի, երբ ժամանակը գա. Տիգրան Աբրահամյան

Արցախում նախընտրական շրջանում որոշ քաղաքական գործիչների կողմից կանխատեսվող «ցնցումների», երկրի ներքաղաքական զարգացումների մասին NEWS.am-ի հետ զրույցում խոսել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Արցախի նախագահն իր ասելիքը կհայտնի, երբ ժամանակը գա. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահն իր ասելիքը կհայտնի, երբ ժամանակը գա. Տիգրան Աբրահամյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Մամուլում մի քանի անգամ գրվել է, այդ մասին ակնարկել են նաև որոշ գործիչներ, որ առաջիկայում Արցախում ցնցումներ են սպասվում, արտահերթ գործընթացներ և այլն: Ի՞նչ իրավիճակ է Արցախում:
- 8-9 ամսից Արցախում համապետական ընտրություններ են, յուրաքանչյուր ուժ իր պայքարի մարտավարությունն ունի, սակայն դրանք պետք է տեղավորվեն օրինականության շրջանակներում, հակառակ դեպքում, համապատասխան կառույցները, օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակներում կգործեն ու կկանխեն ցանկացած գործընթաց, որը կվտանգի մեր ներքին և արտաքին անվտանգությունը:
Ուզում եմ հույս ունենալ, որ ողջամտությունն ու տրամաբանությունը կգերիշխեն և ընտրություններին մասնակցի ուժերն ու գործիչները կգործեն բացառապես ռացիոնալ դաշտում:
Կա՞ թեկնածու, որին աջակցում է նախագահ Բակո Սահակյանը:
-Եթե այս պահին նման գործիչ լիներ, դրա մասին հասարակությունը կիմանար: Պետք չէ կարծել, թե կա գաղտնի գործընթաց, որտեղ նախագահն ունի իր ֆավորիտները և կուլիսային ձևով նրանց առաջ է մղում: Նախագահն իր ասելիքն այդ մասով կհայտնի, երբ ժամանակը գա և պարզ լինի թեկնածուների այն շրջանակը, ովքեր պայքարելու են այդքան պատասխանատու պաշտոնի համար:
Սպասե՞նք, որ նախագահն այդ գործընթացներում ակտիվ է լինելու:
Հաջորդ տարի սպասվող ընտրական գործընթացներին ընդառաջ, նախագահի առաջնային խնդիրն Արցախը ներքին և արտաքին վտանգներից զերծ պահելն է, ցնցումներն ու անկայուն պրոցեսները չպետք է տեղ գտնեն մեր կյանքում, դա անթույլատրելի է:
Այս տեսանկյունից, նախագահն իր լիազորությունների շրջանակներում անելու է առավելագույնը համապետական ընտրությունները՝ օրինականության և արդարության շրջանակներում անցկացման և քաղաքական գործընթացների սահունության ապահովման հարցում:
Ինչ մնում է նախագահի ակտիվությանը, ապա ընտրություններից հետո էլ նախագահն իր ակտիվությունը պահպանելու է և իր գործունեությամբ նպաստելու է մեր երկրի տնտեսական զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Search