Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են

Թուրքիայի մայրաքաղաքում, Վանում, Ստամբուլում, Մարդինում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի միջոցառումներ՝ ընդդեմ ներքին գործերի նախարարության՝ Մարդինի, Դիարբեքիրի, Վանի քաղաքապետների պաշտոնանկության որոշման:

Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են

Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՈստիկանությունը ցրել է տարբեր քաղաքներում իրականացվող ցույցերը և բազմաթիվ ցուցարարների բերման ենթարկել: Նշվել է, որ Դիարբեքիրում բազմաթիվ բերման ենթարկված քաղաքացիների շարքերում կան նաև տարեց կանայք, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
 
Երկրի որոշ շրջաններում արգելվել է ցույցերի ու հավաքների անցկացումը, մասնավորապես Իզմիրի նահանգապետարանը 10-օրյա ժամկետով արգելել է որևէ ցույց և հավաք իրականացնել, իսկ Մարդինում արգելքը սահմանվել է մեկամսյա ժամկետով: Իսկ Դիարբեքիրում քաղաքապետարանի առջև հավաքված ցուցարարների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնից հեռացրել էր Մարդինի, Դիարբեքիրի և Վանի քաղաքապետներին, որոնք ներկայացնում են քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP): Այդ որոշման համար որպես հիմնավորում նշվել է, որ քաղաքապետների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու», «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» հոդվածներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search