Աշխարհահռչակ հայազգի շանսոյե Շառլ ազնավոջրի մասին պատմող Ռիշար Ֆինդիկյանի «AZNAVOUR STORY 2015» կամ «Շառլ Ազնավուրը Պրովանսում» ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա 2015թ. ապրիլի 25ին Մարսելի պատմական Բորսայի պալատում կայանալիք ֆրանսհայկական գրքի ազգային փառատոնի ընթացքում:
Ազնավուրն Անկարայից կարևոր որոշում է ակնկալում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այն կանցկացվի Հայոց ցեղասպանության 10-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:
Ֆիլմում, որի մի հատվածը հրապարակվել է, Շառլ Ազնավուրը խոսել է նաև Հայոց ցեղասպանությունից և նշել. «Կողմ եմ, որպեսզի թուրք երիտասարդությունը փորձի իմանալ այն, ինչ չկա գրքերում, որոնք վերախմբագրվել են, կամ թերթերում, որոնք վերահրատարակվել են: Նման բաներ անելը լավ չէ: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի Անկարան ընդունի կարեւոր որոշում, իսկական որոշում: Մեծ երկիր Թուրքիան էլ ավելի մեծ կդառնա, եթե ընդունի կատարվածը»:
Nouvelles d`Armenie-ի փոխանցմամբ՝ 2015թ. փետրվարից կներկայացվեն նաև ռադիոծրագրերի շարք՝ «AZNAVOUR STORY 2015», որը կհեռարձակվի ֆրանս-հայկական, ինչպես նաև Ֆրանսիայում գործող հրեական ռադիոկայաններով՝ Փարիզում, Լիոնում, Վիենում, Վալանսում, Մարսելում:
Ի դեպ, հունվարի 28-ի երեկոյան Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Շառլ Ազնավուրին կհանձնվի ՖՀԿՀԽ հուշամեդալ: ընթրիքին ներկա կլինի նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: