Artsakhpress

Քաղաքական

Թուրքիայի նախագահականը պատասխանել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Թուրքիայի նախագահականից արձագանքել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի 5-րդ նիստին:

Թուրքիայի նախագահականը պատասխանել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Թուրքիայի նախագահականը պատասխանել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Նա հայտարարել է, որ «Թուրքիան շարունակելու է դիմադրել բոլոր այն նախաձեռնություններին, որոնց միջոցով փորձ կարվի մանիպուլիացիայի ենթարկել իրեն»: «Թուրքիային և Հայաստանին հետաքրքրող պատմական ժամանակաշրջանն ուսումնասիրելու համար մեր հարգարժան նախագահը 2005 թվականին կոչ արեց հիմնել «Ընդհանուր պատմաբանների հանձնաժողով»: 2009 թվականին նպաստեց արձանագրությունների ստորագրմանը, որոնք կարգավորելու էին Թուրքիա-Հայաստան հարաբերությունները: Որպես նույն խաղաղարար և կառուցողական դիրքորոշման շարունակություն՝ 2014 թվականի ապրիլի 23-ին բոլոր հայերին ուղղված ցավակցական ուղերձ հրապարակեց: Այս համարձակ քայլերով հստակ վերաբերմունք դրսևորվեց 1915 թվականի ցավը շահագործող քաղաքականությունների դեմ: Սակայն Հայաստանը Թուրքիայի կողմից ձեռնարկած բոլոր քայլերն անպատասխան թողեց»,- հայտարարել է խոսնակը՝ հավելելով, որ նման վերաբերմունքն ամենից առաջ վնասելու է Հայաստանին և հայերին:

Քալընը, այդուհանդերձ, հավելել է, որ «չնայած ծայրահեղական խմբերի գործողություններին՝ հնագույն թուրք-հայկական բարեկամությունն ու պատմական ընկերակցությունը շարունակվելու են»: «Հայաստանի ղեկավարության և ատելությամբ լի խոսքերը ցույց տվեցին, որ նրանք ի զորու չեն հասկանալ Չանաքքալեի պատերազմի գաղափարը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակը՝ հավելելով, որ Չանաքաալեի 100-րդ տարվան նվիրված միջոցառումներն իրակա ացվելու են ամենաբարձր մակարդակով:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մայոր Լենդրուշ Խաչատրյանն ունի բոլորիս աջակցության կարիքը

Մեկնարկել է Արցախի Հանրապետության  հիշարժան օրերի առթիվ սահմանված պարգևավճարների տրամադրման գործընթացը

Շարունակվում է չորս ամիս ժամկետով՝ 68,000 դրամ աջակցության տրամադրումը

Ազգային ժողովի նախագահն ու պատգամավորները ցավակցական են հղել Էլեոնորա Ավանեսյանի եղբոր ողբերգական մահվան կապակցությամբ

Նախարար Խանումյանը պարզաբանել է պետաջակցության համայնքային ցուցակների անճշտության պատճառները

Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ենթակայության տակ չի կարող լինել․ Արցախի ԱԺ նախագահ

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը և հայտնվել «Կարկառ» գետում. կա զոհ

Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները

Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Search