Artsakhpress

Քաղաքական

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Այսօր Շուշիում կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը:

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համագումարին ներկայացվել են «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Օրակարգում ընդգրկված էր նաև Արցախի Հանրապետության 2020 թվականին հերթական նախագահական ընտրության համար նախագահի թեկնածուի առաջադրման, առաջադրված թեկնածուի կողմից ծրագրերի ներկայացման, Արցախի Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրությանը վերաբերող հարցերը:
Իր խոսքում «Ազատ Հայրենիք» կուսակցության համահիմնադիր Արթուր Թովմասյանն ասել է, որ համագումարը հնարավորություն է գնահատելու կատարած աշխատանքները և նախանշելու այն ծրագրերը, որոնք պետք է առաջնորդեն առաջիկա տարիներին:
««Ազատ Հայրենիք»-ը Արցախի քաղաքական դաշտի առաջատար քաղաքական ուժն է, որն ունի մեծ փորձառություն և հանրային լայն աջակցություն: Դա փաստում է, որ մեր անցած քաղաքական ճանապարհը ճիշտ է, և այդ առթիվ ուզում եմ վերահաստատել, որ մեր բոլոր ծրագրերի հիմքում եղել է քաղաքացին: Այս համագումարը նոր քաղաքական էջ է բացելու մեր կուսակցության համար, քանի որ առաջին անգամ պատրաստվում ենք առաջիկայում կայանալիք ընտրություններին հանդես գալ սեփական թեկնածուով»,- նշել է Ա. Թովմասյանը:
Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ է վերընտրվել Արայիկ Հարությունյանը: Հաջորդիվ համագումարի մասնակիցներին է ներկայացվել Արցախի Հանրապետության 2020 թվականին հերթական նախագահական ընտրության համար թեկնածուի ընտրության հարցը: Համագումարի բոլոր մասնակիցների կողմից միաձայն ընտրվել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը:
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կուսակիցների վստահությունն իսկապես պարտավորեցնող է: «Ես ինձ իրավունք եմ վերապահում ընդառաջ գնալու կուսակիցներիս ցանկությանը: Այդ իրավունքն ինձ վերապահում եմ նախ և առաջ այն պատճառով, որ շուրջ մեկ տասնամյակ եղել եմ Արցախի վարչապետ և պետնախարար, ունեմ որոշակի հաջողություններով հարուստ պաշտոնավորման փորձառություն, շատ լավ եմ պատկերացնում մեր պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Ավելին՝ հաշվի առնելով այն, որ ինձ սատարում է ժողովրդի քվեին արժանացած, քաղաքական և մասնագիտական լուրջ փորձառություն ունեցող քաղաքական թիմը՝ պատրաստ եմ լիովին ստանձնելու այդ պատվաբեր պատասխանատվությունը՝ ամենից առաջ հաշվետու լինելով Արցախի քաղաքացուն»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը վերահաստատել է, որ իրենք գալիս ենք համակարգային խնդիրներ լուծելու, այլ ոչ թե դրանք հետագա սերունդներին թողնելու:
«Մենք գալիս ենք մարդկանց կյանքը փոխելու, այլ ոչ թե մարդկանց կյանքի փոփոխման անհրաժեշտության մասին խոսելու: Մենք գալիս ենք արցախցու ստեղծագործական ինքնաիրացմանը նպաստելու, լինի նա զինվորական թե հողագործ, բանվոր թե ուսուցիչ, մի խոսքով՝ աշխատավոր մարդու արժանապատիվ կյանքն ապահովելու, այլ ոչ թե այդ կյանքի բեռն ավելացնելու»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search