Artsakhpress

Հասարակական

Արայիկ Հարությունյանը ՇՏՀ-ում հանդես է եկել «Գլոբալ տաքացման հիմնախնդիրները» թեմայով դասախոսությամբ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր բուհում հանդես է եկել «Գլոբալ տաքացման հիմնախնդիրները» թեմայով դասախոսությամբ:

Արայիկ Հարությունյանը ՇՏՀ-ում հանդես է եկել «Գլոբալ տաքացման հիմնախնդիրները» թեմայով դասախոսությամբ

Արայիկ Հարությունյանը ՇՏՀ-ում հանդես է եկել «Գլոբալ տաքացման հիմնախնդիրները» թեմայով դասախոսությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում Արայիկ Հարությունյանն ասել է, որ, ելնելով քաղաքական դրդապատճառներից, վերջին շրջանում Արցախում շատերը կասկածի տակ են դնում հիդրոէլեկտրակայանների հարցում վարած պետական քաղաքականությունը:
«Կցանկանայի հայտարարել, որ այն քաղաքականությունը, որն Արցախը վերջին 12 տարում ունեցել է վերականգնվող էներգետիկայի բնագավառում, դեմ չէ բնությանը, ընդհակառակը, այն ոչ միայն տնտեսապես շահավետ է, այլ նաև էկոլոգիայի դեմ ընդհանուր գլոբալ պայքարում կարևոր քաղաքականություն է հանդիսանում»,- նշել է Ա. Հարությունյանը:
Դեկտեմբերի 2-ին Մադրիդում մեկնարկել է ՄԱԿ-ի 25-րդ կլիմայական կոնֆերանսը, որին մասնակցում են 20 000-25 000 մարդ: Բանախոսը նշել է, որ այս քաղաքականությունը սկսվել է  դեռևս 1990-ական թվականներին, իսկ 1992 թվականին նախագծվել է կլիմայի փոփոխության առաջին կոնվենցիան: Արդեն 1997 թվականին Տոկիոյում կնքվել, իսկ 2005 թվականից գործում է համապատասխան արձանագրությունը, որի նպատակն է խթանել կանաչ էներգետիկան:
Ա. Հարությունյանը կարծում է, որ Արցախի հիդրոռեսուրսները և աշխարհագրական դիրքը թույլ են տվել ակտիվ ձևով իրականացնել այդ քաղաքականությունը, և արդեն իսկ գործում է մոտ 30 հիդրոէլեկտրակայան:
Որպես սովետական շրջանից ստացած ժառանգություն, ըստ Ա. Հարությունյանի, հասել է Սարսանգի ջրամբարն իր հիդրոկայանով: 50 Մեգավատտ հզորությամբ ջրամբարը հիմնականում նախատեսված է եղել ադրբեջանական Միրբաշիր, Աղդամ քաղաքների, իսկ առավել փոքր չափով՝ Մարտակերտի շրջանի ոռոգման համար: Եվ քանի որ աշխարհագրական դիրքը թույլ է տվել, կառուցվել է  նաև հիդրոէլեկտրակայան:
«Առաջին հիդրոէլեկտրակայանի շինարարությունն Արցախում մեկնարկել է 2008 թվականին, սակայն, ընդհանուր առմամբ, քաղաքականության մեկնարկը տրվել է 2007 թվականի նոյեմբերին, երբ, Սարսանգի հիդրոէլեկտրակայանը, առանձնանալով «Արցախէներգո» ընկերությունից, լիովին դարձել է բաց բաժնետիրական ընկերություն: Արդյունքում այսօր «ԱրցախՀԷԿ»-ը հանդիսանում է Հայաստանում ու Արցախում գործող ամենաօրինակելի ընկերություններից մեկը»,- նշել է Ա. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականին Արցախում արտադրվել  է 388 միլիոն Կվտ/ժ, 2019 թվականին՝ 450 միլիոն Կվտ/ժ, իսկ թիրախային ցուցանիշը կլինի 2023 թվականին՝ կազմելով 1 միլիարդ 100 միլիոն Կվտ/ժ էլեկտրաէներգիա:
Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է դասախոսների և ուսանողների բարձրացրած հարցերին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-:

     

Քաղաքական

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Search