Ջերմատնային տնտեսությունների արդիականացման և մակերեսների ընդլայնման նպատակով հողօգտագործողներին անհատույց տրամադրվում է պետական աջակցություն
Արցախի Հանրապետության բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում ջերմատնային տնտեսությունների արդիականացման և մակերեսների ընդլայնման նպատակով հանրապետությունում ջերմատնային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին անհատույց տրամադրվում է պետական աջակցություն:
Ջերմատնային տնտեսությունների արդիականացման և մակերեսների ընդլայնման նպատակով հողօգտագործողներին անհատույց տրամադրվում է պետական աջակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Արամ Բադալյանը:
Նրա խոսքով՝ աջակցությունը տրամադրվում է ջերմատնային տնտեսությամբ զբաղվող բոլոր այն հողօգտագործողներին, որոնց ջերմատներում առկա է ջեռուցման և ոռոգման կաթիլային համակարգեր, ինչպես նաև ջերմատնային տնտեսությունների նվազագույն մակարեսը կազմում է 135 քառ./մ:
«Ծրագրի շրջանակներում 1 հա-ի դիմաց հողօգտագործողներին անհատույց կարգով տրվում է 2 մլն դրամ: Ստուգումների արդյունքներով՝ հանրապետությունում ծրագրի պայմաններին համապատասխանել են 11 հազար 335 քառ./մ մակերեսով ջերմատնային տնտեսություններ: Տրամադրվող գումարի չափը կազմել է 2 մլն 267 հազար դրամ»,-մասնավորապես ասել է Ա. Բադալյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-: